Ամերիկացիները հաշվարկել են Աֆղանստանում 20-ամյա ռազմական ներկայության ծախսերը, որոնք կազմել են մի քանի տրիլիոն դոլար: Այս մասին հայտնել է Fox Business-ը՝ վկայակոչելով Բրաունի համալսարանի «Պատերազմի արժեքը» նախագծի տվյալները: ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում կավարտվի օգոստոսի 31-ին. նախագահ Ջո Բայդենը մտադիր է զորքերը դուրս բերել երկրից: Հակամարտության ժամանակ, որը տեւել է գրեթե 20 տարի, ամերիկացիները ծախսել են 2.31 տրիլիոն դոլար, իսկ Բրաունի համալսարանի փորձագետները կանխատեսում են, որ ծախսերը մոտ ապագայում միայն կշարունակեն աճել: Լրացուցիչ ծախսերը կուղղվեն վետերաններին ապահովելու համար: Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցի պրոֆեսոր Լինդա Բիլմեսի հրապարակման համաձայն՝ Աֆղանստանում եւ Իրաքում ծառայած վետերաններին բժշկական օգնության եւ հաշմանդամության նպաստների տրամադրման երկարաժամկետ ծախսերը կարող են հասնել 2.5 տրլն դոլարի: Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է մարի իր ռազմական պարտքը, որի տոկոսավճարները մինչեւ 2050 թվականը կարող են գերազանցել 8 տրիլիոն դոլարը: Գումարային կորստից բացի, հակամարտության մասնակից երկրները բազմահազար մարդկային զոհեր են ունեցել: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2001 թվականի հոկտեմբերից Աֆղանստանում ծառայել է 800 հազար ամերիկացի զինվորական: Զոհվել է ավելի քան 6.000 ամերիկացի եւ սպանվել է ավելի քան 100 հազար աֆղանստանցի: Եվս 20 հազար ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են ռազմական գործողությունների ընթացքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01