Pfizer-ի երրորդ ներարկումը 95 տոկոսով կանխում է կորոնավիրուսով վարակվելը եւ 97 տոկոսով՝ լուրջ ախտանշանների զարգացումը վարակման դեպքում: Այդ մասին հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 12 ալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները: «Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երրորդ պատվաստումից մեկ շաբաթ անց վարակումը կանխելու արդյունավետությունն աճում է մինչեւ 86 տոկոս, իսկ 16 օր անց՝ մինչեւ 95 տոկոս: Այդ ժամանակաշրջանում նաեւ զգալիորեն բարելավվել են վիրուսի հետ կապված լուրջ ախտանշաններից խուսափելու շանսերը. 97 տոկոս արդյունավետությունը շատ կարեւոր վիճակագրություն է, որը կարող Է նվազեցնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը»,- ասվում է 12 հեռուստաալիքի հրապարակման մեջ: Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն, որը հրապարակվել է օգոստոսի 25-ին, Իսրայելում երրորդ ներարկումն արել են 1 միլիոն 673 հազար քաղաքացու: Իսրայելն օգոստոսի 24-ից սկսել է 30-ից բարձր տարիքի անձանց պատվաստել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը, ավելի վաղ երրորդ ներարկումն սկսել են անել երկրի 40 եւ ավելի բարձր տարիքի բնակիչներին: COVID-19-ի դեմ բնակչության զանգվածային պատվաստումն Իսրայելում սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին: Երկրի քաղաքացիներին պատվաստում են Pfizer պատվաստանյութով: Հունվարի 10-ից պատվաստվածները սկսել են ստանալ երկրորդ չափաբաժինը: 12-15 տարեկան դեռահասների պատվաստումն Իսրայելում մեկնարկել է հունիսի սկզբին: Իսրայելում երկու ներարկումներն ստացել է ավելի քան 5,45 միլիոնը, մեկ չափաբաժնով պատվաստվել է ավելի քան 5,9 միլիոն քաղաքացի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01