Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է մասնավորապես բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը: «Ոլորտը դեռևս համարվում է ռիսկային իրացման շրջանառությունների թերհայտարարագրման տեսանկյունից, որն իրականացվում է հիմնականում ՀԴՄ կտրոնների չտրամադրման եղանակով: Վերջին 6 օրերի ընթացքում բենզալցման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք։ Իսկ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից միայն վերջին 6 օրերի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են 335 տրանսպորտային միջոցներ և դրանց ուղեկցող փաստաթղթեր»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Արձանագրվել են այդ ընկերությունների կողմից առանց ուղեկցող փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարման և տեղափոխության դեպքեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները ձեռնարկվել են վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր ընկերությունների նկատմամբ։
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55