Asekose.am - Պայծառատես Անի Գրիգորյանն Asekose.am-ի հետ կիսվել է իր կանխատեսումներով` կապված սահմանի լարված իրավիճակի հետ:
Անին մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ ամիսներ առաջ ինքը կանխատեսել է սպասվող լարված իրավիճակը և այդ մասին կիսվել է, հարցազրույցներից մեկի ժամանակ, ինչը, սակայն, չի հրապարակվել: Անիի խոսքով` ինքը չգիտի, թե ինչու չեն հրապարակվել իր կանխատեսումները, որոնք կարող էին ինչ-որ բան փոխել:
«Ամանորին տվածս հարցազրուցներից մեկի ժամանակ ասել եմ, որ սահմանին լարված իրավիճակ է տիրելու: Չգիտեմ ինչու իմ այդ լուրջ կանխատեսումը չէր հրապարակվել: Միգուցե չեն ցանկացել խուճապ առաջացնել: Բայց կարծում եմ` ավելի լավ կլիներ, որ բոլորն իմանային ու հանկարծակիի չգային: Շատերն են ինձ ասում վհուկի, չարիքի աստված՝ առանց իմանալու, որ հենց ես կարող էի այդ ամենը կանխել»:
Անին մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստ է ամեն կերպ աջակցել զինվորներին:
«Թե՛ գումարով, թե՛ ֆիզիկապես նրանց կողքին գտնվելով՝ ես միշտ պատրաստ եմ աջակցել մեր զինվորներին ու Արցախին: Կապ չունի, որ ես պայծառատես եմ. սա այն հարցն է, որ բոլորս միասին պետք է լինենք, աղոթենք, որ մեր սահմանին կանգնած զինվորներն առողջ լինեն: Մեր երկրում ողբերգություն է տիրում, իսկ մենք դա չենք նկատում»:
Պայծառատես Անին խորհուրդ տվեց բոլորին հետևել իր օրինակին.
«Կոչ եմ անում բոլորին` թե՛ երգիչներին, թե՛ դերասաններին, լինել զինվորի կողքին ու օգնել այն ամենով, ինչով հնարավոր է: Իրար հասցեին վատ խոսքեր ասելու ու վիրավորական մեկնաբանություններ գրելու փոխարեն եկեք կողք-կողքի լինենք: Ամեն օր կտեսնես, որ այս ամենի համար մեղադրում են մեր նախագահին, մինչդեռ նրան մեղադրելուց առաջ, եկեք չմոռանանք, որ նա ևս Արցախից է, և նրա համար նույնպես ցավալի է այս իրավիճակը: Բամբասանքով ու իրար գցելով ոչնչի չենք հասնի»:
Զրույցի վերջում Անին կիսվեց իր կանխատեսումներով, թե որքան դեռ կշարունակվի սահմանին տիրող լարված իրավիճակը.
«Ես կանխազգում եմ, որ լարված վիճակը դեռ երկար է տևելու: Ես կարող եմ թաքցնել ու ասել, որ սահմանին այլևս լարվածություն չի լինի, բայց՝ ոչ: Մենք պետք է պատրաստ լինենք էլ ավելի լարված իրադրությունների, ինչը կարելի է հաղթահարել միասնական լինելով»:
17:58
17:44
17:33
17:15
16:55
15:37
15:22
15:04
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18