Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի «Թալիբան» շարժման դեմ, եթե ահաբեկիչները թույլ չտան օգոստոսի 31-ից հետո երկրից հեռանալ այն աֆղանցիներին, որոնք չեն ցանկանում գտնվել նրանց իշխանության տակ, գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Դոմինիկ Ռաբը The Sunday Telegraph-ում հրապարակված հոդվածում: Նախարարն ընդգծել է, որ Լոնդոնը ֆինանսական պատժամիջոցներ կկիրառի այն դեպքում, եթե թալիբները չապահովեն նրանց «անվտանգ տեղաշարժը», ովքեր ցանկանում են հեռանալ Աֆղանստանից արեւմտյան երկրների կողմից Քաբուլից տարհանման գործողությունների ավարտից հետո: Ընդ որում՝ Բրիտանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Մեծ Բրիտանիան իրավունք է վերապահում կիրառել սահմանափակող միջոցներ թալիբների դեմ ինչպես միակողմանի կարգով, այնպես էլ ՄԱԿ-ի մեխանիզմերի շրջանակում: Մեծ Բրիտանիան ավարտել է իր քաղաքացիների եւ նրանց օգնող աֆղանցիների տարհանումն օգոստոսի 28-ին: Ընդհանուր առմամբ վերջին երկու շաբաթվա ընթացքում Լոնդոնը տարհանել է Աֆղանստանից շուրջ 15 հազար քաղաքացիական անձ՝ ներառյալ աֆղանցիներ, եւ 1 000 թագավորական զինծառայող:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03