Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականներին տեղավորելու համար: Օգոստոսի 30-ին Corriere della Sera թերթում հարապարկված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպայի կարողություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարեւան երկրները գոծընթացում կներգրավվեն ավելի շատ եւ ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաեւ նշանակում է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ»,- հայտարարել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները եւ դրանք դարձնի ավելի հավասարակշռված»: Բորելն ընդգծել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է «սովորել աշխատել միասին եւ ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»: «Եվրամիության ռազմավարական կողմնացույցում» «արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում, որը կարողանա արագորեն գործել արտակարգ իրավիճակներում: Եվրամիությունը պետք Է հնարավորություններ ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանության համար, երբ ամերիկացիները չեն ցանականում միջամտել»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01