Օգոստոսի 29-ի երեկոյան Աթենքում բազմահազարանոց հանրահավաք Է տեղի ունեցել առանձին կատեգորիայի քաղաքացիների պարտադիր պատվաստման դեմ. հանրահավաքից հետո եղել են ոստիկանության հետ մի խումբ երիտասարդների բախումներ, ոստիկանությունը կիրառել Է արտասվաբեր գազ և ձերբակալել 47 մարդու:
Այդ մասին ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա տվյալներով՝ «Սինտագմա» հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել Է 7,5 հազար մարդ:
«Այսօր ժամը 18:00-ին սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպությունների և խմբերի Էջերի միջոցով հանրահավաք անցկացնելու կոչից հետո «Սինտագմա» հրապարակի շրջանում հանրահավաքի Էր հավաքվել շուրջ 7,5 հազար մարդ: Մի խումբ մարդիկ ժամը 20:15-ին Անհայտ զինվորի հուշարձանի առջև հարձակվել են ոստիկանների վրա, նետել «Մոլոտովի կոկտեյլներ», ազդանշանային հրթիռներ, շշեր և այլ առարկաներ՝ փորձելով ճեղքել արգելաշղթան և ուղղվել խոհրդարան տանող աստիճաններով»,-ասվում Է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը գրոհները ետ մղելու համար օգտագործել Է ջրանետ և արտասվաբեր գազ:
Հավաքվածների հիմնական մասը ցրվել Է, ոչ մեծ խմբեր մնացել են «Սինտագմա» հրապարակի շրջանում ու հարակից փողոցներում և որոշ ժամանակ անց նույնպես հեռացել են: Ոստիկանները ձերբակալել են 47 մարդու և տարել Ատտիկայի անվտանգության վարչության պետական անվտանգության բաժին, որտեղ հետաքննություն Է տարվում, ասվում Է հաղորդագրության մեջ: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել Է Աթենքի դատախազությանը:
Նման հանրահավաք Է տեղի ունեցել Սալոնիկում: Դրան մասնակցել Է մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44