ARM | RUS |

«Հենակետ». Ալիևը հայտարարել է, թե Ֆիզուլիի օդանավակայանը Ղարաբաղի օդային դարպասն է

30.08.21 | 18:42

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ Օգոստոսի 24-ին Ալիևն, ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, պնդել է, թե Ադրբեջանը պատերազմում վերականգնել է տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Ըստ նրա՝ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարկադրեին Հայաստանին «դուրս բերել զորքերը Ղարաբաղից»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ինքը մի քանի անգամ խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, սակայն՝ ապարդյուն: Խոսելով անցյալի մասին՝ Ալիևը քննադատել է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը` ՅՈւՆԵՍԿՕ-ին, Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար: Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ին առաքելության այցը Ղարաբաղ կրկին հետաձգվում է՝ կապված Հայաստանի դիրքորոշման հետ։ Վ․Անդրեևան էլ իր հերթին նշել է, թե իրենք կշարունակեն աջակցել ադրբեջանցի մասնագետներին ականազերծման հարցում։ Սյունիքի մարզ այցելած Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս որոշված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանն Ալիևը նշել է, որ եթե պատերազմը շարունակվեր, իրենք ավելի շատ կորուստներ կունենային, քանի որ դժվարությունների կհանդիպեին Քարվաճառն ու Լաչինը գրավելու հարցում: Այդ տարածաշրջանի կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ իրենց համար: Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը վերահսկում է գերիշխող ռազմավարական բարձունքները ինչպես Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։ Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ Թուրքիայում կայանալիք հերթական զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ժամանել են Գալիպոլի։ Ադրբեջանականա լրատվամիջոցները նշել են․ թե ադրբեջանցի հրետանավորներն ինտենսիվ կերպով պատրաստվում են «ARMI-2021»-ի շրջանակներում Ղազախստանում անցկացվող «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթին: «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում Ռուսաստանում մեկնարկել է «Տանկային բիաթլոն» մրցույթը, որին մասնակցել են նաև ադրբեջանցի տանկիստները, ովքեր երկրորդ տեղն են զբաղեցրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Հայաստանն այս անգամ չի մասնակցում «Տանկային բիաթլոնին»: Ադրբեջանական լրատվամիջոցներում լուսաբանվել է «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում Իրանում անցկացվող «Ծովի գավաթ» մրցույթին ադրբեջանական ծովայինների մասնակցությունը։ Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ օգոստոսի 23-ին հերթական ռազմական բեռնատար ինքնաթիռն իսրայելական «Օվդա» ավիաբազայից թռել է Բաքու: Սա օգոստոս ամսվա ընթացքում ռազմական ինքնաթիռների չորրորդ թռիչքն է «Օվդա» ավիաբազա, որտեղից գերժամանակակից զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք է տեղափոխվում Բաքու: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատների կողմից օգտագործվում է հարավաֆրիկյան դիպուկահար հրացան «Truvelo SR .338 LAPUA»-ն: Հրացաններն իրենց գերազանց են դրսևորում։ Ալիևի կարգադրության համաձայն՝ ստեղծվել են Որոտանի (Ղուբաթլուի) և Քարվաճառի (Քելբաջարի) զինվորական դատախազությունները։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը փոխանցել է, որ օգոստոսի 26-ին ադրբեջանցի խաղաղապահներն ամբողջ կազմով դուրս են բերվել Աֆղանստանից։ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որով հաստատել է, որ զինծառայող Ջաբիլ Բաբաևն անցել է Արցախի սահմանը և գտնվում է հայկական կողմում։ Գերատեսչությունը նշել է, որ Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ Ըստ որոշ աղբյուրների՝ ադրբեջանցի զինծառայողի մոտ հեռախոս է եղել, որում մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս ռուսական խաղաղապահ ուժերի տարբեր օբյեկտների գտնվելու վայրը և ռուսական տեխնիկայի տեղաշարժը: Ամերիկյան Մարշալի ժառանգության ինստիտուտը (Marshall Legacy Institute, MLI) Ադրբեջանին տրամադրել է ական հայտնաբերող 10 շուն։ Մարշալի ժառանգության ինստիտուտը նախատեսում է մինչև 2023 թ-ի հուլիսը 30 ականներ հայտնաբերող շուն տրամադրել Ադրբեջանին: Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին Շաբաթվա ընթացքում շարունակվել է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում ստեղծված անհանգիստ վիճակը, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը։ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը նաև Արցախի հետ սահմանին։ Ադրբեջանական կողմը նոր սադրանքների է դիմել Սյունիքում գտնվող ճանապարհների ուղղությամբ։ Մասնավորապես օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Իսկ օգոստոսի 26–ին ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Իբրև ճանապարհը փակելու պատճառ, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Հայաստանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունները։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները օգոստոսի 27-ին բացել են Սյունիքով անցնող ճանապարհները։ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, թե իրենք շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցում։ Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ադրբեջանի դպրոցներում դասավանդվելու է «Հաղթանակի պատմություն»-ը։ Այն ընդգրկված է IX դասարանների ժամանակացույցում: Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը տեղական լրատվականներից մեկի հետ զրույցում Արցախի հայությանը վերացնելու կոչեր է հնչեցրել։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկությունների՝ Ադրբեջանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղարաբաղյան նեոլիթ-էնեոլիթյան արշավախմբի կողմից Վարազաթումբի (Լելե Թեփե) հնագույն բնակատեղիի տարածքում նեոլիթյան շրջանի գտածոներ են հայտնաբերվել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Microsoft» ընկերությունը պատրաստ է Ղարաբաղում նորարարական տեխնոլոգիաներ ներդնել։ Իսկ չինական «Ճանապարհին» («On the Road») ընկերությունը ֆիլմ է նկարահանում Արցախից գրավված տարածքների մասին։ Նկարահանող խումբն Ակնա է ժամանել։ Վավերագրական ֆիլմը կհեռարձակվի չինական SETV ալիքով և մի շարք սոցիալական ցանցերով: Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կազմակերպել է Լաչինի և Քարվաճառի նախկին բնակիչների ուղևորությունն այդ շրջաններ։ Շարունակվել է նաև Շուշի քաղաքի նախկին բնակիչների ճամփորդությունն այդ քաղաք: Ադրբեջանի նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև Լատինաամերիկյան մի շարք երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի, Մեքսիկայի և Կոստա Ռիկայի լրագրողների այցելությունը Ղարաբաղ։ Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե Արցախի բնակչությունը զրկվել է կապի հասանելիությունից և ինտերնետի հետ կապված խնդիր ունի։ Նշվել է, թե Արցախում բացի ադրբեջանականից, այլ օպերատորներ չպետք է լինեն, իսկ այնտեղ ապրող հայերը կարող են օգտվել ադրբեջանական կապի օպերատորների ծառայություններից։ Օգոստոսի 29 -ին Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում Ալիևն ու Ալիևան ծանոթացել եմ Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի վերջնական աշխատանքներին և Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում շինարարական աշխատանքների ընթացքին։ Ալիևը հայտարարել է, թե Ֆիզուլիի օդանավակայանը Ղարաբաղի օդային դարպասն է: Շուշի քաղաքում կայացել է նոր վերակառուցված «Ղարաբաղ» հյուրանոցի բացումը: Ալիևն ու Ալիևան մասնակցել են նաև Բյուլբյուլի տուն-թանգարանի, ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեյիր Հաջիբեյլիի հուշարձանի, ինչպես նաև ադրբեջանցի բանաստեղծ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրու բացմանը: Ադրբեջանական լրատվամիջոցների հատուկ ուշադրությանն է արժանացրել Ջրականում (Ջաբրայիլ), Կովսականում (Զանգիլան), Որոտանում (Ղուբաթլի) և Ակնայում (Աղդամում) ենթակայանների կառուցումը։ Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ Ադրբեջանական մամուլում մեկնաբանություններ են տեղ գտել, թե բոլոր այն հարցերը, որոնք կապված են տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ, լուծվում են ՌԴ իշխանությունների միջնորդությամբ: Այսպիսի նախագծի գործարկմամբ Մոսկվան հնարավորություն է ստանում ընդլայնել ռուբլու գոտու ազդեցությունը, ստանալ ֆինանսական օգուտներ և հարևան երկրներին պահել իր գեոտնտեսական վերահսկողության տակ: Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR-ի) «Կայուն զարգացում» զեկույցում նշվում է, որ 2022 թ-ից Անդրանատոլիական գազատարը (TANAP) կսկսի գործել ողջ հզորությամբ: 2022 թ-ին նախատեսվում է խողովակաշարի ընդհանուր տարեկան փոխադրման հզորությունը հասցնել 16 միլիարդ խորանարդ մետրի: Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ շուտով կսկսվի դեպի Սերբիա ադրբեջանական գազի մատակարարման խողովակաշարի շինարարությունը։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից (SOCAR) հայտնել են, թե նախատեսում են ընդլայնել իր գործունեությունը արտերկրում: Միջազգային շուկաներում գործողությունների ընդլայնման հիմնական նպատակները կապված են Եվրոպայի (Հյուսիսային Եվրոպա, Ռումինիա և Լեհաստան), Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի (Օման, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Իրաք) և Հյուսիսային Աֆրիկայի (Ալժիր և Եգիպտոս) հետ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարող է էական դեր խաղալ տնտեսական կապերի ընդլայնման և երկրի էներգետիկ դիվերսիֆիկացման և ոչ էներգետիկ ոլորտներում ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ջանքերի ակտիվացման գործում: Նշենք, որ Ադրբեջանը և ԵՄ-ն բանակցում են նոր համաձայնագրի շուրջ 2017 թ-ի սկզբից: Այս փաստաթուղթը պետք է փոխարինի 1996 թ-ին Լյուքսեմբուրգում ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Այլ թեմաներ Շաբաթվա ընթացքում Աֆղանստանից ժամանած միգրանտները Բաքվում բողոքի ակցիա են անցկացնել և պահանջել, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իրենց ավելի մեծ ուշադրություն դարձնի: Իրավապահ մարմինների աշխատակիցները կասեցրել են ակցիան»։


Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից պաշտպանելու համար

ԵՄ-ն միայնակ չի թողնի ՀՀ-ին. արագ արձագանքման թիմ կուղարկի` ընտրությունները սպառնալիքներից...

12:03

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը

Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել «Հանրային»...

11:58

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ Ծառուկյան

Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ...

11:49

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան (Տեսանյութ)

Բարի գալուստ կլիմայական գարուն, տարին գերազանց է. Սուրենյան...

11:33

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

Արարատ Միրզոյանը մեկնում է Օման

11:12

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

10:56

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրեր

Պատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք...

10:34

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44