2020 թվականին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստան են ժամանել շուրջ 1,5 մլն-ով կամ 80,2 տոկոսով ավելի քիչ զբոսաշրջիկներ։2020 թվականին կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, տեղաշարժի սահմանափակումներն և պատերազմական գործողությունները մեծ հարված հասցրին Հայաստանի զբոսաշրջության ոլորտին։ Զբոսաշրջության ոլորտի ճգնաժամը շարունակվում է նաև այս տարվա ընթացքում։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 239263 զբոսաշրջիկ, այս թիվը նախորդտարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,2 տոկոսով կամ 68327-ով։ Սա այն դեպքում, երբ անցած տարի մարտ-մայիս ամիսներին խիստ կարանտինային իրավիճակ էր Հայաստանում․ չէին գործում զբոսաշրջային օբյեկտները, ավիափոխադրումները գրեթե դադարեցված էին և այլն։ Ուշագրավ է, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում կտրուկ նվազել է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել 93537 ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22,8 տոկոսով կամ 27556-ով։ Միաժամանակ, անվճար պատվաստումները և մեղմացված կարանտինային վիճակը նպաստել են Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիների թվի աճին, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստան են ժամանել 26338 իրանցի զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,4 անգամ կամ 15413-ով։ Պաշտոնական վիճակագրությունը հուշում է, որ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերականգնումը կարող է տևել մի քանի տարի, իսկ այս տարվա համար էկոնոմիկայի նախարարի կանխատեսած 319 տոկոս աճն ուղղակի անիրատեսական է։ Նկատի ունենալով պատվաստվածների փոքր թվաքանակն և օրեցօր աճող վարակակիրների բարձր ցուցանիշները՝ Հայաստանը կշարունակի մնալ այցելությունների համար կողմնորոշիչ «սև ցուցակում»։ Բացի այդ, արցախյան վերջին պատերազմի և սահմանային լարվածությամբ պայմանավորված՝ զբոսաշրջային ընկերությունները պարտադրված են վերանայել իրենց փաթեթները, որոնք ընդգրկում էին Արցախի, Սյունիքի և Գեղարքունիքի պատմամշակութային և բնական հուշարձաններ այցելությունները։ Այսպիսով՝ 2020 թվականի ճգնաժամով պայմանավորվածհազարավոր զբոսաշրջային ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, քանի դեռ պահպանվում են համավարակի բարձր մակարդակը և անվտանգային խնդիրները, Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վերականգնում կարող է տևել մի քանի տարի։ Բարձրաստիճան պաշտոնյաների ամպագոռգոռ հայտարարություններին համապատասխան անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել զբոսաշրջության ոլորտի աջակցության պետական ծրագրերի նոր փաթեթ, որն կլինի իրատեսական և երկարաժամկետ։
Արամ Աճեմյան
18:18
17:44
17:22
17:05
16:55
16:23
16:05
14:09
13:48
13:24
13:07
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01