Գայանայի 87-ամյա բնակիչ Ռոյ Դեյվիդը 58 տարվա որոնումներից հետո վերջապես կարողացել է գտնել իր դստերը, որի հետ կապը խզել էր նրա մորից բաժանվելուց հետո, հայտնել է Daily Mail-ը: Ռոյն ամբողջ կյանքում աշխատել է առեւտրային նավերի վրա եւ տեղափոխվել մի վայրից մյուսը: 19 տարեկանում Նյու Յորքում հանդիպում էր Սիլվիա անունով բուժքրոջ հետ, որից ունեցել է առաջին դստերը՝ Շերիլին: Այնուամենայնիվ, ամուսնական կյանքը դժվար էր, քանի որ կնոջն ու զոքանչին դուր չէր գալիս, որ նա ժամանակի մեծ մասն անցկացնում էր ծովում՝ ժամանակ չունենալով երեխայի խնամքի համար: Զույգը բաժանվել է, սակայն Ռոյը շարունակել է պարբերաբար այցելել դստերը, մինչեւ որ մի օր նա եւ մայրը անհետացել են՝ առանց իրենց մասին որեւէ լուր թողնելու: Որոշ ժամանակ անց նավաստին տեղափոխվել է Լոնդոն, ամուսնացել եւ նոր երեխաներ ունեցել, սակայն, ինչպես ինքն է խոստովանում, երբեք չի մոռացել իր առաջնեկի մասին: Նրան հաջողվել է կապ հաստատել դստեր հետ` «Սպասիր ինձ» շոուի բրիտանական անալոգի շնորհիվ: Թիմին հաջողվել է պարզել, որ Շերիլը դեռ Նյու Յորքում է բնակվում եւ արդեն թոռներ ու ծոռներ ունի: «Ես իններորդ երկնքում էի, երբ իմացա այդ մասին: Դա ինձ բոլորովին նոր մարդ դարձրեց: Այժմ, երբ իմ կյանքի նպատակը կատարվել է, կարող եմ մեղքի զգացում չունենալ», - լրատվամիջոցին ասել է Ռոյը: Շոուի անձնակազմն արդեն կազմակերպել է Շերիլի հանդիպումը խորթ եղբոր հետ, որի մասին նա երբեք չի իմացել, եւ այժմ նախատեսում է կազմակերպել Ռոյի այցը Նյու Յորք: Շերիլն ասել է, որ չարացած չէ հոր դեմ եւ սպասում է վերամիավորման: «Այժմ, երկար ժամանակ անց, կրկին կարող եմ ուրախանալ՝ գիտակցելով, որ այս ողջ ընթացքում ինձ սիրել են: Իմ երազանքը եւ սիրող հոր մասին հույսերը վերջապես իրականացան», - հորն ուղղված նամակում գրել է Շերիլը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01