ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ: Դարեր շարունակ գիրն ու դպրությունը մեր գոյության հիմքերից են եղել, իսկ այսօր գիտելիքն ի նպաստ պետականաշինությանը, հայրենիքի հզորությանը ծառայեցնելու, աշխարհին պատշաճ ներկայանալու ժամանակն է: Մենք զարգացման և բարգավաճման մեկ ճանապարհ ունենք՝ կրթությունը, կրթությամբ՝ հայրենասիրությունն ու աշխարհաճանաչությունը: Այժմ մենք կրթական ոլորտի բարեփոխումների փուլում ենք: Բարեփոխումներ, որոնք միտված են յուրաքանչյուր սովորողից հայրենասեր անհատի, օրինապահ քաղաքացու, արհեստավարժ մասնագետի կերտմանը. վստահ եմ՝ միասին կհաջողենք: Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, վերջին մեկ տարին սթափեցման, արժեքների վերանայման, մեր արածն ու անելիքը նորովի վերլուծելու դժվարին ճանապարհ էր: Սիրե՛ք կրթությունը, տասնապատկե՛ք ձեր կարողությունները, ձգտե՛ք ձեր ընտրած ոլորտում անել առավելագույնը: Թո՛ղ նոր ուսումնական տարին ձեզ տոգորի նոր հույսերով, ուսումնատենչ ոգով ու աննկուն ջանասիրությամբ, որպեսզի գիտելիքն ու իմացությունը, հոգևոր և բարոյական արժեքները շարունակաբար առանցքային և հիմնարար լինեն մեր ժողովրդի կյանքում: Հարգարժա՛ն մանկավարժներ, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ դժվարին օրերը միասին հաղթահարելու, առկա մարտահրավերների առաջ չընկրկելու և բազմապատիկ նվիրումով աշխատելու համար: Պետությունը ձեր կարիքը շատ ունի. դուք եք մատաղ սերնդին, երիտասարդներին սիրելի դարձնում կրթությունն ու մշակույթը, արվեստն ու գիտությունը, արհեստն ու սպորտը: Այժմ՝ առավել քան երբևէ, մեկտեղե՛ք ձեր ջանքերը. յուրաքանչյուր ներդրում կարևոր է պետության զարգացման համար: Բարձր պատասխանատվությամբ իրականացնենք մեր առաքելությունը և կերտենք մեր երազած հայրենիքը: Թո՛ղ նոր մեկնարկող ուսումնական տարին լինի լույսի և բարության ճանապարհ»:
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55