Ախալքալաքցիները ուրախացել են, երբ տեղեկացել են, որ կենտրոնական հրապարակում շրջանաձև անցում է լինելու, սակայն մտահոգ են, որ դրա արդյունքում Մաշտոցի հուշարձանը հնարավոր է քաղաքի կենտրոնում չլինի: Jnews-ը գրում է, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը, շրջանը և զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով, Ախալքալաքում վերականգնում է կենտրոնական փողոցը և կենտրոնական հրապարակը: Նախարարությունը տեղական իշխանությունների քննարկմանն էր ներկայացրել հրապարակի վերականգնման 4 տարբերակ: Վերականգնման երկու տարբերակները նախատեսում են շրջանաձև անցում առանց Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի: Այս տարբերակները նախատեսում են հուշարձանի տեղափոխումն Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի դիմացի պուրակ: Երրորդ տարբերակը նախատեսում է հուշարձանի տեղափոխումը շրջանաձև անցման կենտրոն: Ըստ չորրորդ տարբերակի, հուշարձանը մնում է նույն տեղում, իսկ մայթի լայն հատվածում լինելու է եռանկյունաձև շրջանաձև անցում: Քննարկումից հետո տեղական իշխանությունը պետք է ընտրեր տարբերակներից որևէ մեկը և ուղարկեր Ենթակառուցվածքների նախարարություն: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, իրենք դեռ պաշտոնապես չեն պատասխանել, բայց բանավոր ասել են իրենց ընտրության մասին: Տեղական իշխանությունների ընտրությունը կանգ է առել հուշարձանը հրապարակի կամ օղակաձև անցման կենտրոնում կամ իր տեղում տեղադրման տարբերակների վրա: «Մեր որոշումն այսպիսին է, երբ աշխատանքները սկսվեն, մենք կրկին միասին կքննարկենք մեր որոշումը: Մենք կողմ ենք, որ հուշարձանը տեղադրվի կենտրոնում», – ասել է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը: Ախալքալաքի շատ բնակիչներ, սակայն, մտավախություն ունեն, որ Մաշտոցի հուշարձանը կենտրոնում չի լինի: Նրանք գերադասում են, որ ընդհանրապես ձեռք չտան հուշարձանին, վախենալով, որ պատահաբար այն կվնասեն, կամ այլ տեղ կդնեն: Քաղաքի մեկ այլ բնակիչ մտավախություն ունի, որ հանկարծ հուշարձանը չանհետանա: «Կարող են այն այստեղից հանել և այլևս ոչ մի տեղ չտեղադրել: Ոչ մի հանված բան կրկին չի տեղադրվել: Մենք ընդհանրապես լսել ենք, որ նման խոսակցություններ են գնում, բայց դա մեզ դուր չի գալիս: Կարծում ենք, որ հուշարձանը չպետք է տեղափոխվի ոչ կենտրոն, ոչ էլ որևէ այլ տեղ », – ասել է Մխիթար Ջեյրանյանը:
13:42
13:09
12:49
12:34
10:48
10:27
10:03
14:48
14:28
14:04
13:35
13:03
11:33
11:04
10:17
10:00
00:00
16:46
16:26
16:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55