Տարիներ շարունակ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում բարձրացվել է հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության օրենսդրական չափանիշների բացակայության հարցը:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խնդիրը բարձրաձայնվել է Պաշտպանին հասցեագրված բողոքներով, որոնցով քաղաքացիները տեղեկացրել են, որ հաստիքների կրճատման հիմքով իրենց աշխատանքից ազատելիս գործատուները ոչ արդար մոտեցում են ցուցաբերում:
Ստացված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ բարձրացված մտահոգություններն արդարացված են այն առումով, որ հաստիքի կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշելիս գործատուն առաջնորդվում է սեփական հայեցողությամբ, ինչի հետևանքով լինում են դեպքեր, երբ աշխատանքից ազատվում է առավել երկար աշխատանքային ստաժ, առավել բարձր դասային աստիճան կամ կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող աշխատողը՝ տեղը զիջելով այդ չափանիշներին նվազ բավարարող աշխատողին:
Բողոքների համալիր ուսումնասիրությունը բերում է այն համոզմանը, որ հաստիքների կրճատումը շատ հաճախ «անցանկալի» աշխատողներից ազատվելու միջոց է գործատուների համար, ինչն ինքին ոչ իրավաչափ, հետևաբար նաև անթույլատրելի երևույթ է: Այդպիսով, Պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր դիտարկումը թույլ է տալիս արձանագրելու միտում, որ գործատուները բարեխղճորեն չեն իրացնում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունն այս կամ այն աշխատողին տալու իրենց հայեցողությունը: Այս հարցում գործատուներին տրված է հայեցողության լայն շրջանակ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ գործնականում առաջ եկած խնդիրների լուծումը պետք է տրվի հաստիքների կրճատման հիմքով աշխատողներին աշխատանքից ազատելու դեպքում կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատողների միջև ընտրության որոշակի չափանիշների ամրագրմամբ, որը պետք է իրականացվի նաև աշխատողի գործնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության և որակավորման չափանիշների հաշվառմամբ։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44