«Աղետաբեր պատերազմից և մեծաթիվ կորուստներից հետո մեր երկու պետականությունների առջև ծառացած բազում մարտահրավերների առկայության պայմաններում այս օրը հատուկ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը մեր միասնությունն է՝ Արցախի հետ միասնական լինելը»,-Արցախի խորհրդարանում՝ Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ նիստում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, մեզ անհրաժեշտ է լինելու հայկական աշխարհի միասնականությունը, քանի որ Արցախն է այն հիմնական առանցքներից մեկը, եթե կուզեք՝ այն ամուր շաղախը, որն անքակտելիորեն ամրացնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, և հենց Արցախում է, որ վճռվել, վճռվում և վճռվելու է մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան։ «Արցախի հետ ենք, մեր ուժերի ներածի չափով որևէ ջանք ու եռանդ չեն խնայելու ներհայկական և միջազգային անխտիր բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը, որոնք ի վերջո պետք է պսակվեն արցախյան հիմնահարցի հայանպաստ կարգավորմամբ, Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչմամբ, Արցախից բռնազավթած տարածքների դեօկուպացիայով և դրանցից բխող բոլոր գործընթացներով»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Նա կրկին անդրադարձավ միասնությանը, Արցախի հետ լինելուն, որովհետև, ըստ նրա, ազգի պառակտմամբ, պետականության հանդեպ անփույթ վերաբերմունքով, Արցախի խնդիրները միտումնավոր, թե ապաշնորհությամբ լուսանցք մղելով, ի վերջո, կարող է հասնել մի աղետալի հանգրվանի, երբ վտանգված կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության գոյության փաստն ինքնին։ «Հենց համազգային միասնությունը և համախմբումն է, որ կարող է դուրս բերել մեզ ներկա ճգնաժամային իրավիճակից և, ի վերջո, դուռ բացել ոչ թե դեպի ինչ-որ մշուշոտ, այլ՝ մեր ժողովրդի հազարամյա ազգային իղձերի և երազանքների իրականացումն ապահովող անվտանգ ապագա»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։ Նա վստահ է, որ Արցախն ազգային միասնության պայմաններում անպայմանորեն վերագտնելու է իրեն, վերառուցվելու ու հզորանալու է։ «Վստահեցնում եմ՝ մշտապես կանգնած ենք լինելու արցախցիների թիկունքին՝ ամեն ինչով աջակցելու և օժանդակելու ենք ձեզ, ամեն կերպ սատարելու ենք Արցախի հարցի լուծմանը, Արցախի ինքնորոշման և անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը։ Դրան այլընտրանք չի կարող լինել, քանզի նաև վերջին պատերազմի դառը փորձ ցույց տվեց, թե որքան սերտորեն և անքակտելիորեն են միմյանց փոխկապակցված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ճակատագրերն անխտիր բոլոր ուղղություններով», - ասաց Արթուր Վանեցյանը։ Աղբյուր` Panorama.am
12:36
12:21
12:06
11:45
11:33
11:15
10:55
10:33
09:02
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01