«Առավոտ» թերթի լրագրող Նելլի Գրիգորյանը զրուցել է «Հայոց Արծիվներ»-ի հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի հետ:
– Պարո՛ն Ասրյան, Դուք՝ որպես պետական և ազգային դաշտում գործող, հասարակական կյանքում ճանաչված գործիչ, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մասին: Ճանաչո՞ւմ եք նորանշանակ վարչապետին:
- Այո՛, իհարկե, ճանաչում եմ: Վարչապետ Կարեն Կարապետյանին ես ճանաչել եմ Սյունիքում «Սյունյաց Արծիվներ»-ի հայրենասիրական լայնածավալ գործունեություն իրականացնելու ժամանակներից: Իմ կողմից գրված 150-ից ավել պատգամներից մեկն ասում է. «Արդարությունն առանց ճշմարտության արդարություն չէ, և հակառակը, ճշմարտությունն առանց արդարության ճշմարտություն չէ: Բայց շատ դեպքերում այս երկու արժեքներին հաղթելու համար առաջ է գալիս անհրաժեշտությունը, որն անպարտելի է»: Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունների, ֆինանսատնտեսական վայրիվերումների ժամանակ, այո՛, Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության կառավարության համար անհրաժեշտություն էր Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու համար: Իմ խորին համոզմամբ՝ այդ նշանակումը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կատարված հերթական իմաստուն որոշումն էր: Շատ- շատերը Կարեն Կարապետյանին ներկայացնում են ընդամենը որպես լավագույն մենեջերի, լավագույն կառավարչի: Բայց ես պարտադիր ուզում եմ նշել գլխավորը, որ Կարեն Կարապետյանը խարիզմա ունեցող կերպար է, հայրենասեր տեսակի հայորդի: Ավելին՝ շողոքորթող ու բանսարկու կյանքով ապրող անպիտան մարդկանց արհամարհող տեսակ է Կարեն Կարապետյանը: Ավելի քան վստահ եմ, որ եթե հայ մարդու երակներում հոսում է հայրենասերի արյունը, ապա այդ մարդը գործում է՝ բացառապես անելով ամեն ինչ հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման:
- Ի՞նչ կասեք նոր ձևավորվող կառավարության մասին:
– Ոչինչ, քանի որ այն դեռ ձևավորված չէ:
15:46
15:04
11:25
11:02
22:56
22:05
21:33
21:04
17:10
16:44
16:21
16:03
13:54
13:52
13:44
13:19
13:03
12:03
11:46
11:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03