Նախօրեին մեկնարկեց այս գումարման ԱԺ-ի անդրանիկ արտահերթը, որում ներառված են քսաներկու օրենսդրական նախաձեռնություններ:
ԱԺ-ում քննարկվող հարցերից հիշատակման արժանի է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծը նախատեսում է կազմակերպել քաղաքային առևտուրը: Սակայն, որքան էլ հարցն էական լիներ, ԱԺ-ի ընդհանուր համայնապատկերը տիպիկ էր և հավատարիմ հայրենի պառլամենտականների ոգուն ու տառին: Նշված հարցի քննարկումը տևեց երկու նիստ, բայց այդ ողջ ընթացքում պատգամավորների թիվը չանցավ 15-ից:
Ավելի ուշ ԱԺ-ում քննարկման դրվեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը պատգամավորների մոտ առաջացրերց հարցերի մի ամբողջ փաթեթ: Ոմանց հետաքրքրում էր, թե կա այս փոփոխությոնների միջազգային փորձ, քանի որ պառլամանետականներից ոմանք դրա տակ ենթատեքստեր էին տեսնում: Հրանտ Բագրատյանը հետաքրքրիր հարցադրում արեց հիմնական զեկուցող նախարար Արփինե Հովհաննիսյանին: «Քաղշինի վերացմամբ ո՞վ է կատարելու նրա քաղաքաշինական գործառույթները»՞-հետաքրքրվեց տնտեսագետը: Այնուհետև հավելեց, որ ավելի տրամաբանական է Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի հարցերի նախարարության:
Նմանօրինակ բուռն քննարկմանը հետաքրքրիր բնորոշում տվեց Գագիկ Ջհանգիրյանը, ով, հայտարարեց, որ քննարկվող օրենքն ամրագրված է Սահմանադրությամբ և պետք է ընդունվի միայն կառավարության կողմից: Նա կոչ արեց, որ պառլամենտականները որոշակի պասիվություն ցուցաբերեն: «Եթե կառավարությունը գտնում է, որ այս փոփոխությամբ կարող է ավելի լավ աշխատել, ինչու ենք մենք փորձում Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվել և խառնվել այդ հարցին»,-եզրափակեց նախկին զինդատախազը:
Հ.գ. Արտահերթի առաջին օրվա աշխատանքերին նայելով փաստում ենք հետևյալը. ողջ օրվա ընթացքում հարցեր էին տալիս և ելույթ ունենում բացառապես 3-4 օրենսդիր. նրանք փորձում էին ձեռքներն, օրակարգի պուլսին պահած, ավարտին հասցնել նիստը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34