Աֆղանստանում իշխանության զավթումից հետո արմատական «Թալիբան» շարժման առաջնորդների հիմնական նպատակը միջազգային ասպարեզում պաշտոնական ճանաչում ստանալն է: Նման կարծիք է Lenta.ru-ի հետ զրույցում հայտնել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետխորհրդային տարածքի միջազգային հարաբերությունների ամբիոնի դոցենտ Ռուսլան Շամգունովը:
«Հասկանալի է, որ առաջիկա նպատակը համաշխարհային ճանաչում ձեռք բերելն ու «ահաբեկչական կազմակերպության» պիտակն իրեն վրայից հանելն է»,- ասել է գիտնականը: Նա ենթադրել է, որ թալիբները չեն ոտնձգի հարեւան պետությունների տարածքային ամբողջականությանը, բայց դեմ չեն լինի, եթե նրանց բնակիչները դառնան «բարեպաշտ մահմեդականներ»:
Lenta.ru-ի հետ զրույցում համանման կարծիք է հայտնել նաեւ Լոնդոնի Birkbeck համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Սինգհը: Նա թալիբների հիմնական խնդիրներից է անվանել օտարերկրյա ներդրումների ներգրավումը եւ միջազգային առեւտրի վերականգնումը: «Վաղ թե ուշ թալիբների իրական դեմքը նորից կերեւա, եւ նրանք կշարունակեն թալանել, սպանել եւ կառուցել իրենց արմատական կարգը»,- վստահեցրել է գիտնականը:
«Վալդայ» ակումբի փորձագետ Իվան Սաֆրանչուկը Lente.ru-ին հայտարարել է, որ թալիբներն անշուշտ կփորձեն Աֆղանստանում հաստատել նույն ռեժիմը, ինչ նրանք ունեին 1990-ականներին: Նա թույլ է տվել, որ գրոհայինները մի փոքր կմեղմացնեն իրենց քաղաքականությունը, սակայն դա ուժեղ դեր չի խաղա:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03