Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Այս մասին փառատոնի կազմակերպիչները նշեցին փառատոնային առաջին ասուլիսի ընթացքում: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկայացրեց փառատոնի նոր պաստառը, որի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ, գրաֆիկական բեսթսելեր վեպերի հեղինակ Վահրամ Մուրատյանն է: Նա հավելեց, որ այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից է իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը: Հենց նրա ֆիլմով է տրվում 18-րդ կինոտոնի մեկնարկը:
Փառատոնի պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացվեն ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններից: Մասնավորապես, Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը: Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաև այլ ֆիլմեր: Կինոտոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս մեկ անգամ շեշտեց փառատոնի կարևորությունը՝ երկրի վարկանիշի բարձրացման տեսանկյունից:
«Երկրորդ տարին է, որ աննկարագրելի դժվարություններ հաղթահարելով անցկացնում ենք փառատոնը: Ուրախ եմ, որ անկախ բոլոր օբյեկտիվ, պատմաքաղաքական խոչընդոտներից ու բարդություններից մենք անցկացնում ենք փառատոնը և չենք ընդհատում մեր լավագույն միջազգային փառատոնի կյանքը և ընթացքը: Սա զուտ փառատոն չէ. այսօր փառատոնները հանրային ինքնաարտահայտման ակցիաներ են, և սրանով մենք հաստատում ենք կյանքի շարունակականությունը»,-նշեց Արա Խզմալյանը:
Նա շեշտեց՝ փառատոնն ընդգրկել է այնպիսի ֆիլմացանկ, որն օգնելու է հասկանալ, թե տարբեր իրողություններում և պատմական շրջաններում ինչպես են տարբեր երկրները հաղթահարել ճգնաժամերը: Կինեմատոգրաֆի միջոցով օգնելու են հանրությանը, որպեսզի չթուլանա կամքն ու լավատեսությունը, հավատը դեպի պայծառ ապագան:
Հավելենք, որ փառատոնը, բացի բուն ընթացքից՝ հոկտեմբերի 3-10-ի ծրագրերից, նաև շարունակական ընթացք կապահովի՝ այլ օրերին ևս իրականացնելով միջոցառումներ:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01