Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշված քրգործը հարուցվել է երեկ, սեպտեմբերի 2-ին Գայի պողոտայում գտնող «Ծիրան» սուպերմարկետում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված սուպերմարկետում մի խումբ անձինք վիճաբանել են, ապա ծեծի ենթարկել սուպերմարկետի անվտանգության պետ 29-ամյա Տ․Խ․-ին։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը և նշված արարքը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ 48-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա որդուն՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բեյբությանին, ինչպես նաև՝ պարզել են նրանց հետ մասնակցած ևս մի քանի անձանց ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ նշված անձանց կողմից այդ արարքը կապված է եղել այն հանգամանքով, որ առավոտյան «Ծիրան» սուպերմարկետում վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչը Նոր Նորքի ոստիկանները օպերատիվորեն պարզել էին, և այդ ժամանակվա ծեծկռտուքին մասնակցած բոլոր անձինք հայտնաբերվել ու տեղափոխվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժին, ինչից հետո այդ մասին իմանում են Բեյբությանները և գալիս են սուպերմարկետ ու սկսում վիճաբանել այնտեղ գտնվող մարդկանց հետ, թե՝ «դուք չէիք կարո՞ղ առավոտվա վիճաբանությունը ձեր մեջ պահեիք, չհայտնեիք ոստիկանություն»։ Այդ պարզաբանումը այնուհետև վերածվում է լեզվակռվի, հետո ծեծկռտուքի։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ․ Բեյբությանը որպես կասկածյալ ձերբակալվել է։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44