Մոսկվան նշում է ծննդյան 874-ամյակը: Ռուսաստանի մայրաքաղաքի տոնը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին է, որ լայնամասշտաբ նշվում է նաև Երևանում։ Միջոցառումների գրաֆիկը խիտ է և բազմաժանր՝ կրթական, մշակութային, սոցիալական, սպորտային։ Այս տարի առաջին անգամ «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի ծննդյան 874 ամյակին անվանական կրթաթոշակ շնորհեց բանասիրության ֆակուլտետի մեկ ուսանողի (մասնագիտացումը՝ ռուսերեն և գրականություն)։ Կրթաթոշակը յուրաքանչյուր տարի Մոսկվայի օրվա կապակցությամբ շնորհվելու է մեկ լավագույն ուսանողի` ռուսաց լեզվի հանրայնացման համար։ Այս տարի կրթաթոշակի արժանացավ Վիկտորիա Հարությունովան։

«Մոսկվային ու Երևանին միավորում է բազմադարյա եղբայրական, գործընկերային հարաբերությունները, հոգևոր մտերմությունը, միմյանց ավանդույթների ու սովորույթների նկատմամբ հետաքրքրությունը: Այս գործակցության շրջանակում մեր կենտրոնը նպաստում է մշակութային, դաստիարակչական, գործարար, հումանիտար կապերի զարգացմանը մեր երկու երկրների մայրաքաղաքների միջև, աջակցում է ռուսաց լեզվի մասսայականացմանը, զարգացնում երկու քաղաքների ու պետությունների միջև զբոսաշրջությունը։ Վստահ եմ, որ նման միջոցառումները կնպաստեն մշակութային երկխոսության զարգացմանը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Մոսկվայի օրերի բացումը ազդարարվեց Միխայիլ Ամիրխանյանի «Հայաստանը ռուս պոեզիյում» (Армения в зеркале русской поэзии) գրքի շնորհանդեսով։ Գրքում ներկայացված են ռուս գրողների այն բոլոր բանաստեղծություններն ու ստեղծագործությունները, որտեղ անդրադարձ է կատարվում Հայաստանին և հայերին։ Շնորհանդեսին օնլայն միացան Մոսկվայի հայկական թատրոնի դերասանները և կարդացին գրքում տեղ գտած բանաստեղծությունները։ Ելույթով ներկայացավ երիտասարդ տաղանդների «Синяя птица» համառուսական մրցույթի հաղթող Յուլիա Մալինովան։
Միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 4-ին տեղի կունենա Մոսկվայի 874-ամյակին նվիրված մեծ համերգ՝ հայ և ռուս սիրված երգիչները կկատարեն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հայտնի երգերը։ «7 երգ Մոսկվայի» մասին համերգը նվագակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Մոսկվայի օրվա շրջանակում Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ անցկացվում են շախմատի մրցաշարեր։ Ամենամյա է դարձել նաև շաշկու մրցաշարերը՝ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի հետ։
«Սա արդեն 2 տարին է, որ Մոսկվայի օրվա շրջանակում անցկացնում ենք շախմատային մրցաշար։ Նման միջոցառումները շատ ցանկալի են։ Երկու երկրների շախմատիստները կարող են խաղալ և ճանաչել միմյանց։ Եվ հատկանշական է, որ նման մրցաշարերը էլ ավելի են ամրապնդում մեր երկու երկների միջև գործընկերական կապերը»,- նշեց Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը։

Միջոցառումների շրջանակում մեծաքանակ դասագրքեր և գեղարվեստական գրականություն տրամադրվեց մարզային տարբեր կրթօջախների։ Մոսկվայի օրվա միջոցառումները կեզրափակվեն «Հյուսիսափայլ - ռուսական կինոյի օրեր Հայաստանում» ծրագրի բացմամբ և առաջին ֆիլմի ցուցադրությունը։ Կինոյի օրերը նապատեսվում է դարձնել ամենամսյա։ Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրության ժամանակ Հայաստան կժամանեն հայտնի ռուս կինոգործիչներ։ Ծրագրի նպատակն է կինոարտադրության ոլորտում ամրապնդել երկու երկրների միջև կապերը և ստեղծել համատեղ աշխատանքային հարթակ։ Առաջինը կցուցադրվի ռեժիսոր Անդրեյ Բոգատիրյովի «Կարմիր ուրվական» ֆիլմը(2020թ․ թրիլլեր)։ Սցենարի համահեղինակներ են՝ Վյաչեսլավ Շիխալեև, Պավել Աբրամենկով, Արմեն Վաթյանը և Անդրեյ Բոգատիրյովը։ Հայաստան կժամանի ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Ռոսֆիլմ» կինոընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Վորոնեցկայան։
Բոլոր միջոցառումները անց են կացվում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
10:46 24.10.25
09:01 24.10.25
10:32 24.10.25
11:38 25.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01