ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: «ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Երկխոսության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերագործարկումը։ Զրուցակցիները գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Առանձնահատուկ ընդգծվել է նաև արգենտինահայ համայնքի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների ընդլայնման գործում: ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի հետ բազմադարյա բարեկամական հարաբերությունները և կարևորում է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու խթանումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-սիրիական երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է երկարատև դադարից հետո Երևան-Հալեպ ավիաթռիչքների վերսկսումը: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սիրիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեի զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լիտվական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերին և տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը: Երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից առանձնացվել են առևտրատնտեսական, բնապահպանության, կրթության, գիտության և մշակույթի, ոլորտները: Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հայ-լիտվական համագործակցությանը, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Կողմերը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ խորացնելու Արևելյան գործընկերության շրջանակներում փոխշահավետ հարաբերությունները: Դեսպանների հետ հանդիպումների առանցքում էին նաև տարածաշրջանային և միջազգային կայունության և խաղաղության հարցերը: Նախարար Միրզոյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողությունների, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձի, Արցախում առկա հումանիտար խնդիրների վրա: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը»,- նշված է հաղորդագրությունում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01