Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը մի քանի հրամանագիր է ստորագրել պետական ծառայողների, այդ թվում՝ նախարարների եւ Կոնսուլտատիվ խորհրդի՝ Մեջլիս աշ Շուրայի պատգամավորների աշխատավարձերի եւ վճարումների կրճատման վերաբերյալ: Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի Նորությունների գործակալությունը:
Այդ հրամանագրերի համաձայն՝ նախարարների աշխատավարձերը կկրճատվեն 20 տոկոսով, իսկ պատգամավորների հավելավճարները՝ 15 տոկոսով: Ըստ որում տնտեսել կսկսեն նաեւ պետական պաշտոնյաների արտոնությունների հարցում՝ 15 տոկոսով նվազեցնելով բնակարանի, ավտոմոբիլների համար՝ նրանց տրամադրվող միջոցները:
Աշխատավարձերի եւ զանազան վճարումների կրճատում է սպասում ինչպես սաուդացի հպատակներին, այնպես էլ թագավորությունում աշխատող օտարերկրացիներին: Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ են նման քայլի դիմել պետծառայողների նկատմամբ, որոնք կազմում են աշխատող սաուդացիների երկու երրորդը, ինչը պայմանավորված է նավթի ցածր գների հետեւանքով եկամուտների խիստ կրճատմամբ:
Սաուդյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ թագավորության բյուջեի շուրջ 50 տոկոսը հատկացվում Է պետծառայողների աշխատավարձերի վճարմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44