ARM | RUS |

Մեր երկիրը վախկոտների ձեռքին է այսօր, ոչ թե մարդկանց, ովքեր ընդունակ են ինքնուրույն քայլ անել

06.09.21 | 09:47

Պարոն Բաղդասարյան, ի՞նչ խնդիրներ են այսօր ծառացած մեր առջև և հասարակությունը որքանո՞վ է պատրաստ դիմագրավել առկա մատրահրավերներին։

Մենք ոչ միայն պատրաստ չէինք այս մարտահրավերներին, այլ նաև այսօր էլ չենք գիտակցում, թե մեզ հետ ինչ է կատարվում։ Մենք այդ ընդունակությունը չունենք, հիմա դուք որոշեք՝ մենք ազգ ենք, թե ազգ չենք։ Այն, ինչ պետք է անեինք, դա պետք է արվեր Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակից հետո՝ 1994 թվականից սկսած։ Ես միշտ բերում էի Իսրայելի օրինակը, ինձ ասում էին՝ Իսրայելն ով է, որ մեզ համեմատում եք։ Կարո՞ղ ենք մենք Իսրայել լինել, իհարկե, 15 տարվա մեջ կարող էինք դառնալ։

Բայց նախորդ 30 տարիներին հասարակությանը միշտ պատրաստել են հող հանձնելուն, այդպե՞ս է։

Այո, դրա համար այդ զիջողներին, ոչ մի թիզականությանը ձեռ առնողներին սատկացնել էր պետք։ Ոչ թե ոչ մի թիզական պետք էր լինել, այլ պետք էր լինել ոչ մի կես թիզական։ Երբ դու թույլ ես ու վտանգված, ստիպված ես տալիս, բայց դա չի կարող լինել պետական դոկտրին։ Դու պետք է այնքան ուժեղ լինես, որ մի թիզ անգամ չզիջես, դե գնա ու այսօր Իսրայելին ասա՝ մի թիզ տուր։ Աջից ու ձախից ավելի դաժան թշնամիներ ունեն, քան մենք։

Ինչո՞ւ հիմա Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը կամ միացման խնդիրը չի լուծում։ Մեր խորհրդարանի դերը ինչպե՞ս եք գնահատում այս համատեքստում։

Ես Ազգային ժողովի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել։ Ես այս ընտրություններին ի սկզբանե դեմ էի։ Ես կարծում եմ, որ այս ընտրություններին մասնակցելը Նիկոլի շահերից էր բխում, որ լեգիտիմացներ իրեն ու իր կատարած աղետը, որը բերեց մեր գլխին։ Եվ դա արեցին, ընդդիմադիրները գնացին ու սիրուն նստեցին պառլամենտում։ Եվ էդ ընդդիմության հետևից գնացողներին էլ տարան ու մտցրին բերդերը։ Իրենք պառլամենտում են, նրանք՝ բերդերում։ Դե հիմա խոսեք բարոյականությունից։

Ես կարծում եմ՝ այս պահին Հայաստանը սուվերենություն չունի, մենք մեր սուվերենությունը կորցրել ենք այս իշխանության արած քայլերով։ Խորհրդարանն այսօր ապացուցում է, որ մենք տգետ ենք ոչ միայն քաղաքականապես, այլ նաև պետականաշինության մեջ անընդունակ մի ժողովուրդ ենք, որին այսօր 29 հազար քմ տարածք է մնացել։ Եթե դու սուվերենություն չունես, եթե քո անվտանգությունն ամբողջովին կախված է մի կետից՝ Մոսկվայից, մենք ո՞վ ենք, սուբյե՞կտ ենք, թե ոչ։

Իշխանությունները առաջ են քաշել «խաղաղ դարաշրջանի» թեզը։ Որքանո՞վ է հնարավոր առկա իրավիճակում դա իրագործել։

Այն, ինչ իրենք առաջարկել են և ուր բերել հասցրել են, դրա աղետը իրենք շատ լավ են հասկանում։ Ուղղակի կանգ առնել չեն կարողանում, որովհետև վախկոտներ են։ Մեր երկիրը վախկոտների ձեռքին է այսօր, ոչ թե մարդկանց, ովքեր ընդունակ են ինքնուրույն քայլ անել։ Վախկոտ տղամարդուց ստոր ու վտանգավոր բան գոյություն չունի։

Ի՞նչ պետք է անել՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

Ես կարող եմ ասել, թե ինչ չպետք է անել։ Նախ ասեմ, որ ոչինչ չենք կարող անել նման իշխանության պայմաններում։ Դրա համար միակ շանսը փոփոխություն անելն է։ Ես դեռ ամիսներ առաջ իրենց կոչ էի անում՝ վերցրեք, ձեր միջից մեկին գտեք, նշանակեք, նրան հանեք այդտեղից, սա խայտառակություն է, ազգային անարգանք։ Չի կարող մարդը, ով պարտվել է ու նոկաուտի մեջ է, նորից վեր կենա ու ասի՝ ես բանակցում եմ։ Պատմության մեջ չկա նման դեպք։ Անընդունակ է այդ մարդը, ինչքան էլ ուզում է արձակուրդ գնա, որ չմեկնի Արցախ, ինչքան ուզում է մշակույթից սկսած բոլոր կառույցների բյուջեները կրճատի, որ տա ոստիկանությանը։ Մենք ոստիկանական պետություն ենք դառնում։ Ես դեռ երկու տարի առաջ էի ասում՝ սրա պես դիկտատոր չկա, դուք փառք եք տալու ամենադաժան դիկտատորներին։ Ոստիկանական համակարգն են ուժեղացնում, ուրիշ տարբերակ չունեն ողջ մնալու։ Ոչ թե նորմալ ապրելու, այլ ողջ մնալու։ Բայց իրենք պիտի հասկանան, որ միայն իրենց կյանքը չէ, որը երեք կոպեկ չարժե, այստեղ երկիր կա, պետություն կա։ Մենք երեխաներ ունենք, անվտանգության երաշխիքներ պիտի ունենանք, մենք չենք ուզում իրենց քմահաճույքով գնալ։ Ես թքած ունեմ, թե ընդհանրապես իրենք ողջ կմնան, թե ոչ։ Ինձ համար կարևորն իմ պետությունն է՝ կմնա, թե չի մնա։ Պատիվ պիտի ունենաս, թողնես գնաս, չեմ ասում՝ խարակիրի անես։

Վերջին զարգացումների ֆոնին դուք սոցիալական ցանցում մեջբերել էիք Սահմանադրության այն հոդվածը, ըստ որի՝ «ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով»։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ժողովրդի թիկունքում համաձայնություններ են ձեռք բերվում թշնամու հետ։

Այսօր մեր երկրում բացարձակ դիկտատուրա է, մեկ մարդ որոշում է ամեն ինչ՝ միջազգային հարաբերությունների հետ կապված հարցերը, կամ կատարում է խոստումները, որոնք տվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Հիմա երևի հասկացել է, որ ավել խոստումներ է տվել, բայց հյուսիսից հուշում են՝ ասել ես, պիտի անես։ Եվ հիմա, ժողովրդական լեզվով ասած, «կռուտիտները» սկսվել են։ Ցուգցվանգի մեջ ես, շախմատ խաղաղցողները գիտեն դա ինչ է, ամեն քայլդ տանում է պարտության։ Պարտված մարդը պետք է հեռանա, սա բնության օրենք է։ Ես երբեք այսքան հիասթափված չեմ եղել։

Գուցե նոր ուժե՞ր կկարողանան համախմբման միջոցով երկիրն այս վիճակից դուրս հանել։

Իհարկե, կարող են։ Թարմ ուժերը միայն Նիկոլի խնդիրը չէ, 30 տարի ամեն ինչ արել են, հեռանկար ունեցող բոլոր քաղաքական ուժերին փչացրել են, «առել են», դրա համար մեր քաղաքական դաշտը ճղճիմ է եղել։ Էլ չեմ խոսում, որ ոմանք ղազագրերով կուսակցություն են սարքել։ Սա է եղել մեր քաղաքական դաշտը, մենք քաղաքական տգետ էլ չենք, մենք քաղաքական իզգոյ ենք։ Մենք բաց դասագիրք ենք, թե ոնց չի կարելի անել, կարող են տանել քեմբրիջներում ու օքսֆորդներում ցույց տան, թե ոնց են հայերը կործանում պետությունը։ Նախկին 30 տարիների ընթացքում ով ինչ պաշտոնի եկել է, 99 տոկոսով զուտ լափելու համար են եկել՝ լինի մշակույթի ոլորտ, գիտության, թե այլ։ Այսօր կաշառակերության համար նորից դասատու են բռնել։ Մենք փողից բացի այլ արժեք չունենք, նման ազգերը ապագա չեն ունենում, պետություն չեն ունենում, մեր արժեհամակարգի մեջ փողից բացի ուրիշ բան չկա։ Խաբելով, «իմ հայրենիք» ասմունքելով ապրում ենք։ Գնանք սաղ տանք թուրքին, հետո լաց լինենք ու երգենք դրա մասին։ Իմ Իգդիրը, իմ Մուշը, իմ Սասունը․․․ ես հարյուր անգամ ասացի՝ արգելեք ռեստորանների, հյուրանոցային համալիրների վրա այդ անունները դնելը։ Այս ամբողջ իմիտացիան մեր տունը քանդեց և այսօր էլ շարունակվում է, էլի նույն բանն է, հեռուստացույցը միացնում ես ու տեսնում, որ դարձյալ ապուշացնում են էս ժողովրդին։ Մենք ոչ միայն պատրաստ չենք 21-րդ դարին, այլ նաև 19-րդ դարին պատրաստ չենք։ 30 տարի չէ, մենք 150 տարի ենք հետ, ցեղախմբային հոգեբանությամբ ենք։

Այն տղաները, ովքեր զոհվեցին Արցախում, նրանց 60 տոկոսն առաջին անգամ էին եղել Արցախում։ Դե պատկերացրեք, թե մենք ինչ հանցագործ ենք։ Ազգովի հանցագործ ենք մենք, այսինքն՝ այնպես չենք արել, որ Արցախն իրենցը դառնա, որ էդ երեխեքն իրենց զգան իրենց տանը։ Մշակութային ծրագրեր պետք է արվեին, խառնես մի պետություն սարքես։ Մենք դա չենք արել, բայց հենց կրակոցը գալիս է, ուղարկում ենք այնտեղ։ Այսօր էլ ամեն ինչ անում են, որ այս քաղաքական դիսկուրսն ընդհանրապես վերանա։ Բայց իրենք իրենց գլուխները պատին են տալու, իրենք շատ փոքր են։

Այսպիսի թշնամի ունենալու պայմաններում, երբ թշնամիդ մինչև ատամները զինվել է, հայերեն են սովորում, մենք թալանում ու թալանում ենք։ Թալանում, կնկա վրա բրիլիանտները շարում, դղյակներն ու ավտոները շարում, դուբայներում փողերը լվում։ Սրա միակ լուծումը մահապատիժը ժամանակավոր վերականգնելն է և լուրջ պատժելը։ Չենք պատժի, կորած ենք։ Պատերազմի դրվագներով գեներալներին թողած այսօր աֆիցերներ են դատում, սա կապիկություն է։


Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր...

23:13

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում են...

22:55

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է. Վահե Հովհաննիսյան

Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ. սա պատմական-...

22:25

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի...

22:15

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած...

09:45

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

09:02

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի մասին

Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին Արցախից բռնի տեղահանված հայերի...

18:19

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում

Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան...

18:04

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ հայտնաբերել են աշխատակցի մարմինը

Ապարանի «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում փրկարարները 6մ խորությամբ ձնահյուսի տակ...

17:29

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի...

17:05

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել

Կենսաթոշակների բարձրացումը կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ...

16:45

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

Մկրտիչ Սրբազանը տնային կալանքից ազատ արձակվեց

16:29

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական օրգանները

Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում սեռական...

16:02

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph

Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily...

13:42

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է բռնկվել

Քաթարի արդյունաբերական գոտում հրթիռի բեկորներից հրդեհ է...

13:24

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ

Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը....

13:08

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ. SNN

Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակի մոտ....

12:44

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են գալիս հնարավորություններ. իրանագետ

Իրանի դեմ պատերազմը լրջագույն մարտահրավեր է, բայց մարտահրավերին զուգահեռ գրեթե միշտ ի հայտ են...

12:35

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50...

12:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44