Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Մոսկվայի 874-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացավ մեծ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին։
«7 երգ Մոսկվայի» մասին համերգը նվագակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Հնչեցին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները՝ «Գեղեցկության թագուհի», «Իմ Երևան», «Ոսկե տանգո», «Առաջին սիրո երգը», «Գիշերային Մոսկվայով» և այլ կատարումներ։
«Առնո Բաբաջանյանը Մոսկվային նվիրված իր բազմաթիվ ստեղծագործությունների միջոցով իր սերն էր արտահայտում Ռուսաստանի մայրքաղաքին։ Կատարումներ, որոնք ապրում են մինչև օրս և փոխանցվում սերունդներին», - նշեց «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարում էին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ Ջուլիաննա Գրիգորյան, Տիգրան Մելքոնյանը, Տիգրան Հակոբյանը, Բելլա Ամարյան, Նավասարդ Հակոբյան, Լուսինե Մակարյանը և այլ տաղանդավոր արտիստներ։ Համերգի հատուկ հյուրը ՌԴ-ից երգիչ և կոմպոզիտոր Նիկոլայ Ռյաբուխան էր։

Համերգի երգիչներից Արթուր Աղաջանովը իր ելույթից հետո հուզիչ անակնկալ մատուցեց հանդիսատեսին և սիրելիին։ Բաբաջանյանի «Королева красоты» («Գեղեցկության թագուհի») երգը կատարելուց հետո ամուսնության առաջարկություն արեց իր ընկերուհուն, որը պատասխանեց՝ «այո»։
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
10:49
10:23
10:09
09:19
09:02
10:18
09:45
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01