Ինձ համար մեծ հարց է՝ արդյոք Արցախի և ՀՀ իշխանությունները սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական խնդիրների համախումբն իրապես գնահատե՞լ են, սպիտակ թղթի վրա գրե՞լ են՝ հստակ գույքագրելով, ըստ առաջնահերթությունների դասելով, 5-րդ ալիքի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով պատերազմի հետևանքով Հայաստանի և Արցախի կրած վնասներին։
Ավետիսյանը հիշեցրել է անցած 30 տարիների ընթացքում Արցախում արված հսկայական ներդրումների կորստի մասին։
«Արցախի ՀԷԿ-երի ամբողջական ցանցը կորցրել ենք։ ՀԷԿ-երով արտադրվող էլեկտրաէներգիան, որպես ամենաէժան էլեկտրաէներգիա, արտահանվում էր Հայաստանի Հանրապետություն։ Ցորեն էր արտահանվում Հայաստանի Հանրապետություն։ Հիմա Արցախը իր պահանջարկը ներկրմամբ է բավարարում։ Եվ միայն դա չէ», - ասել է Ավետիսյանը։
Պատգամավորն անհրաժեշտ է համարել, որպեսզի ՀՀ գործող իշխանությունները հյուծվող տնտեսության պայմաններում մանիպուլյատիվ հայտարարությունների փոխարեն երկարաժամկետ ծրագրեր մշակեն և իրականացնեն, իսկ պատերազմից հետո առաջացած խնդիրները ոչ թե ավելի սրեն, այլ՝ լուծեն։
«Տնտեսական զարգացումը չի կարող հանձնարարելով լինել՝ «տնտեսությու՛ն, քայլ արա՝ զարգացիր»։ Այդպես չի կարող լինել։ Տնտեսությունը համակարգ է, և մանիպուլյատիվ հնարքներով, ինչ-որ մի թիվ վերցնել ներկայացնելով՝ չի զարգանա, մարդու կյանքն էլ չի փոխվի», - ասել է Թադևոս Ավետիսյանը։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01