Միացյալ Նահանգները մտահոգված են արմատական «Թալիբան»-ի ստեղծած Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում որոշ պաշտոնների նշանակմամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են պետքարտուղարության մամուլի ծառայությունում՝ մեկնաբանելով Իսլամական Հանրապետության նախարարների նոր կաբինետը:
«Մենք տեսել ենք այդ հայտարարությունը եւ գնահատում ենք այն: Մենք նշում ենք, որ հայտարարված ցուցակը բաղկացած է բացառապես «Թալիբան» շարժման անդամներից կամ նրանց մերձավոր գործընկերներից, իսկ կանայք չկան: Մենք նաեւ մտահոգված ենք դրանցից մի քանիսի կապերով եւ պատմությամբ»,- ասել է դիվանագետը:
Ինչպես ընդգծվել է ԱԳՆ-ում, Վաշինգտոնը հասկանում է, որ խոսքը ժամանակավոր կառավարության մասին է: «Սակայն մենք թալիբներին կդատենք նրանց գործողություններով, այլ ոչ թե խոսքերով: Մենք հստակ հասկացրել ենք, որ Աֆղանստանի ժողովուրդն արժանի է ներառական կառավարության»,- ասել է պետքարտուղարությունում:
Միացյալ Նահանգները, հավելել է դիվանագետը, «կշարունակեն ճնշել Թալիբանին՝ կատարելու իրենց պարտավորություններն օտարերկրյա քաղաքացիների եւ աֆղանցիների անվտանգ անցման ապահովման համար ճանապարհորդական փաստաթղթերով, այդ թվում՝ Աֆղանստանից մեկնելու թույլտվության, ովքեր այժմ պատրաստ են մեկնել համաձայնեցված ուղղություններով»: «Մենք կրկին հույս ենք հայտնում, որ թալիբները կապահովեն, որպեսզի Աֆղանստանի տարածքը չօգտագործվի որեւէ այլ երկրի սպառնալու համար եւ մարդասիրական մուտք կթույլատրի՝ Աֆղանստանի ժողովրդին աջակցելու համար: Աշխարհը ուշադիր հետեւում է, թե ինչ է կատարվում»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01