Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, բլոգեր Հերմինե Ստեփանյանն ու դիզայներ Գայանե Սողոմոնյանը միավորել են ջանքերը՝ ստեղծելով հայկական արտադրության հագուստի նոր բրենդ՝ UNLIKE Fashion Outbreak-ը: Այն ստեղծվում է բարձրորակ կտորից, համահունչ է միջազգային թրենդներին և միևնույն ժամանակ հասանելի է հասարակության լայն խմբերին: Սեպտեմբերի 15-ից Երևանի Տպագրիչներ 4 հասցեում տեղակայված սրահից զատ, UNLIKE-ի հագուստի տեսականին հնարավոր կլինի ձեռք բերել նաև հայ դիզայներների կողմից ստեղծված «5 Concept» մուլտիբրենդային կոնցեպտուալ խանութ-սրահից: Իսկ բրենդի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերը միշտ հասանելի են օնլայն գնումները նախընտրողների համար:
Բրենդի համահիմնադիր Հերմինե Ստեփանյանի խոսքով՝ հատկապես պատերազմից հետո մեծ էր ցանկությունը ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական առաջընթացի գործում: Եվ հայկական արտադրության որակյալ և հասանելի նորաոճ հագուստի ստեղծումն այն էր, ինչի մասին Հերմինեն առաջինը մտածեց: «Տարիներ շարունակ համագործակցում եմ դիզայներ Գայանե Սողոմոնյանի հետ: Soghomonyan Fashion-ի հետ այլ կոնցեպտով աշխատելու մեծ ցանկություն ինձ մոտ առաջացավ «Life is beautiful with Hermine Stepanyan» նախագծի համար ստեղծված կապսուլային հավաքածուից հետո: 2020 թվականի համավարակն ու մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն ինձ ավելի ու ավելի պարտավորեցրին, որ պետք է ոգեշնչման նոր աղբյուր գտնել, վերականգնվել ու սեփական հողում կրկին արարել: Երբ խոսեցի Գայանեի հետ, հասկացանք, որ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ հայկական նորաձևության, արտադրության զարգացման ու կայացման գործում»,-ասում է հաղորդավարուհին:
Գտան ներդրողների ու այսօր արդեն UNLIKE-ն իրականություն է՝ հարմարավետը, հետաքրքիր դիզայնն ու առանձնահատուկը գնահատողների համար:
Ավելի քան 25 տարի նորաձևության ոլորտում գործունեություն ծավալող դիզայներ Գայանե Սողոմոնյանը նշում է, որ դեռ դպրոցական տարիքից սիրում էր կարել իր զգեստներն ու տարբերվել հասակակիցներից: «Այդ եզակիությունն ընդգծելու սկզբունքը պահպանեցի նաև հետագա գործունեության մեջ և դա փորձում եմ արտահայտել իմ ցանկացած հավաքածուում: UNLIKE-ի հավաքածուները ստեղծելիս ես միշտ ժպտում եմ, որովհետև մեր բրենդը տրամադրության մասին է՝ վառ գույներով»,-ասում է դիզայները:
Ինչո՞ւ UNLIKE
Բրենդի համահիմնադիրները նշում են, որ թիմային ու ստեղծագործական միջավայրում քննարկել են բրենդի անվան, հավաքածուի գույների ու գործվածքի ընտրության հարցը: Կանգ են առել UNLIKE բառի վրա, որ նշանակում է ուրիշ, տարբեր, չնմանվող:
«Մեր բրենդի անվանումը պետք է լիներ ոչ կարծատիպային, հիշվող, ինչու ոչ՝ ինտրիգային: Այս անվանումն ինքնին մարտահրավեր է. այն ամբողջությամբ մեր մասին է»,-ասում է Հերմինե Ստեփանյանը:
Հագուստի UNLIKE բրենդը իր շուկան ընդլայնելու ծրագրեր ունի, ինչպես նաև կառաջարկի նոր ու տարբերվող տեսականի իր հաճախորդներին: Առաջիկայում բացի սեզոնային օվերսայզ հարմարավետ հագուստից, UNLIKE-ը կհամալրվի նաև երեկոյան զգեստներով: Իսկ աշուն-ձմեռ հավաքածուն չի ուշանա։
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
10:23
10:09
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
22:34
22:08
21:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56