Ներկայացնում ենք Այլընտրանքային նախագծեր խմբի անդրադարձը երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ․ «Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։
Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշտաբային և գունագեղ» տոնակատարությունը պարզապես անթույլատրելի է։
Իհարկե, մենք պետք է նշենք այդ տոնը։ Բայց ժամանակն է, որպեսզի մենք՝ որպես պետություն, իշխանություն և հասարակություն, հասկանանք, որ տոնը կարելի է նշել՝ համեստ, զուսպ, առանց ավելորդ գունագեղության։ Դիմում ենք կառավարությանը՝ վերանայելու այս ոչ պատեհ՝ «մասշտաբային և գունագեղ տոնակատարութան» որոշումը. սա բերելու է հասարակության նոր պառակտման և նոր լարվածության։
Կոչ ենք անում ԱԺ երեք խմբակցություններին՝ձևակերպել հստակ դիրքորոշում կառավարության որոշման վերաբերյալ՝ պահանջել հրաժարվել մասշտաբային և գունագեղ տոնակատարությունից։
Հարցն ունի բազմաշերտ բարոյական և ռացիոնալ կողմ։
Երբ երկրում սպառված է առողջապահության պետպատվերի բյուջեն, և օգոստոսի 1-ից պետությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել նույնիսկ վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները, անընդունելի է մեծ գումարներ շռայլել տոնակատարությունների վրա։
Մարդկանց առողջությունը, հանրային համերաշխությունը ավելի թանկ ու կարևոր գաղափարներ են, քան՝ իշխանության PR-ը։ Ստացվում է՝ բուժման համար գումար չունենք, իսկ մասշտաբային և գունագեղ տոնակատարության համար, պարզվում է, ունենք։
Հայաստանի անկախությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը գունագեղ տոնակատարությամբ չէ, որ պետք է հարգել. դա կարելի է անել շատ զուսպ, առանց ավելորդությունների, փոխարենը ցույց տալ, որ պետությունը հարգում է անկախության գլխավոր սիմվոլին և կրողին՝ ՀՀ քաղաքացուն»։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01