Windows 11-ի թարմացումները օպտիմալացման շնորհիվ ավելի փոքր քաշ ունեն, հաղորդում է OnMSFT-ը: Ընկերության փոխնախագահ Սթիվ Դիսփենսը պատմել է, թե ինչով են տարբերվում Windows օպերացիոն համակարգի արդիական եւ նոր տարբերակները: Դիսփենսի խոսքով՝ կորպորացիայի ինժեներները մեծ աշխատանք են կատարել օպերացիոն համակարգի օպտիմալացման գործում՝ շեշտը դնելով օպերատիվ հիշողության կառավարման վրա: Օրինակ, ծրագրերի պատուհանները, որոնք էկրանի առաջին պլան են մղված, միշտ ավելի բարձր առաջնահերթություն ունեն, քան մյուսները: Բացի այդ, շարժիչի նոր մեխանիզմի շնորհիվ նոր օպերացիոն համակարգն ավելի արագ է արձագանքում օգտվողի գործողություններին, քան հինը: «Մենք օպտիմալացրել ենք ապարատային բաղադրիչները` հիշողության ավելի լավ կառավարման համար: Ծրագրային ապահովման մակարդակում մենք նվազեցրել ենք մշակման հիմնական հոսքերի համար ռեսուրսների անբավարարությունը՝ OS-ի հզորությունը պահպանելու համար»,- օպերացիոն համակարգերի միջեւ եղած տարբերությունն է բացահայտել գլխավոր մենեջերը: Սրա շնորհիվ, օրինակ, Windows 11-ը ավելի արագ է դուրս գալիս քնի ռեժիմից, քան Windows 10-ը: Մասնագետը պատմել է ներկառուցված Edge դիտարկիչում Sleeping Tabs գործառույթի մասին, երբ ոչ ակտիվ ներդիրները բեռնաթափվում են հիշողությունից: Սա միջին հաշվով համապատասխանաբար 37 եւ 32 տոկոսով խնայում է պրոցեսորի եւ հիշողության ռեսուրսները: Բացի այդ, Դիսփենսն ասել է, որ Windows 11-ի թարմացման ֆայլերը ավելի քիչ կկշռեն, քան նախորդ համակարգինը:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44