Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Վերջինս մի քանի ամիս առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է երկկողմ հարաբերությունները և ակնկալում նույնպիսի պատասխան Իտալիայից, որը Թուրքիայի դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։ Նա ընդգծել է, որ բոլորի շահերից է բխում հնարավորինս արագ, առանց որևէ նախապայմանի Մաքսային միության շուրջ բանակցություններ սկսելը, շեշտել է, որ անհրաժեշտ է համալիր կերպով թարմացնել միգրացիայի և սիրիացի փախստականների վերաբերյալ Թուրքիա-ԵՄ մարտի 18 -ի համաձայնագիրը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում և Լիբիայում տիրող իրավիճակին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք աջակցում են Լիբիայում ժամանակին ընտրությունների անցկացմանը և ընդգծել, որ Լիբիայի խնդրանքով և երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ Թուրքիան ուսուցանում է և խորհրդատվություն տրամադրում անվտանգության օրինական ուժերին: Հեռախոսազրույցի ավարտին Դրագին Էրդողանին հրավիրել է հոկտեմբերին Հռոմում կայանալիք Մեծ քսանյակի (G-20) առաջնորդների գագաթնաժողովին, որը նախագահելու է Իտալիան։ Հիշեցնենք, որ ապրիլին, երբ Անկարայում Էրդողանն ընդունել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ընդունելության սրահում ճգնաժամ էր ստեղծվել և երրորդ աթոռի բացակայության պատճառով Ուրսուլա Լյայենը ստիպված էր եղել նստել բազկաթոռին՝ Չավուշօղլուի դիմաց, ինչը դիվանագիտական արարողակարգի խախտում էր։ Իտալիայի վարչապետն այդ առիթով լրագրողի հարցին ի պատասխան նշել էր, որ չի կիսում և անպատեհ է համարում Լյայենի նկատմամբ Էրդողանի պահվածքը։ «Իրերն իրենց անուններով կոչենք․ Մենք նաև կարիքն ունենք այս մարդկանց, որոնց կարող ենք դիկտատոր անվանել։ Պետք է անկեղծ լինենք մտքի, կարծիքի, վարքի և հանրային տեսլականների տեսանկյունից մեր տարբերությունների մասին խոսելիս, սակայն մեր երկրի շահերի համար պետք է նաև պատրաստ լինենք համագործակցության։ Պետք է գտնենք ճիշտ բալանսը»,-շեշտել էր Դրագին։
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44