Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրները չեն համապատասխանում ինչպես երկու երկրների, այնպես էլ միջազգային հանրության հիմնարար շահերին, հաղորդում է The China Morning Post-ը։
«Սի Ծինպինը նշել է, որ որոշակի ժամանակահատվածում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ լուրջ դժվարություններ էր առաջացնում չին-ամերիկյան հարաբերություններում, ինչը չէր համապատասխանում երկու ժողովուրդների հիմնարար շահերին և աշխարհի բոլոր երկրների ընդհանուր շահերին», – ասված է Չինաստանի ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ:
Չինաստանի առաջնորդը նշել է, որ «աշխարհի ապագա ճակատագիրը» կախված է նրանից, թե կկարողանան արդյոք Չինաստանը և ԱՄՆ -ը շտկել հարաբերությունները միմյանց հետ: Միևնույն ժամանակ, նրանց միջև առճակատումը կհանգեցնի նրան, որ կտուժեն ոչ միայն երկու կողմերը, այլ նաև ամբողջ աշխարհը: Սի Ծինպինը ասել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները «միմյանց հիմնախնդիրների նկատմամբ հարգանքի հիման վրա» կարող են համագործակցել կլիմայի փոփոխության, համաճարակների կանխարգելման և վերահսկման, տնտեսական վերականգնման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հիմնական խնդիրների շուրջ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել պահպանել կանոնավոր շփումներ, ինչպես նաև հանձնարարել աշխուժացնել աշխատանքը և շարունակել լայն երկխոսությունը աշխատանքային մակարդակով ՝ «չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման պայմաններ ստեղծելու համար»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01