Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դարի նախագիծ է որակել ինը կիլոմետրանոց թունելի և Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սա իսկապես դարի նախագիծ է, որովհետև տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարևոր է ինչպես մեր երկրի ու բնակչության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար»,-հայտարարել է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Կվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի կառուցման մեկնարկի արարողությանը:
Վարչապետի խոսքով՝ այս ճանապարհով օրական կտեղաշարժվի 3,4 հազարական մեքենա: Դրանցից 70 տոկոսը՝ մարդատար ավտոմեքենաներ, իսկ մնացածները՝ բեռնատար:
«Սա ամենամեծ թունելն է Անդրկովկասում, դրա երկարությունը կազմում է ինը կիլոմետր և իր պարամետրերով եզակի է ամբողջ աշխարհում»,-նշել է Ղարիբաշվիլին: Նախագծի արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի: Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, Զարգացման ասիական բանկին և շինարարական ընկերությանը՝ թունելի շինարարությանն աջակցելու համար:
Սեպտեմբերի 10-ին Կվեշեթի-Կոբի ճանապարհի 23-կիլոմետրանոց հատվածի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում սկսվել է տարածաշրջանի համար բացառիկ նախագիծը:
Թունելի կառուցման համար հատուկ պատրաստվել է թունելահորատանցիչ մեքենա, որը տարբերվում է նրանով, որ դրա վիբրացիան նվազագույն մակարդակի է, իսկ դա ապահովում է անվտանգ շինարարական գործընթաց և նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սարքը նաև տարբերվում է նրանով, որ հորատման գործընթացում իրականացնում է նաև պատերի երեսպատում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01