64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։ Այս մասին հայտնում են Սիսիան Ինֆո ֆեյսբուքյան էջում; «Ցավով տեղեկացնում ենք, որ 64 տարեկան հասակում մահացել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ներսես Մովսեսյանի հայրը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից Պյոտր Արշակի Մովսեսյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին ժամը 18:00-ից «Էրեբունի» սգո սրահում(հիվանդանոցից- ավտոշուկա ճանապարհին)։ Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի14-ին ժ.12:30-ին նույն վայրից դեպի ԵՌԱԲԼՈՒՐ զինվորական պանթեոն, որտեղ ժ. 13:00-ին զինվորական կարգով կկատարվի թաղման կարգ։ Հակիրճ ներկայացնում ենք Պյոտր Մովսեսյան մարտական ուղին... Պյոտր Արշակի Մովսեսյան ծնվել է 1957թվականի մայիսի 10-ին Սումգայիթում։ Հայրը՝ Արշակ Բախշիի Մովսեսյանը, մայրը Աննա Արտյոմի Ազիզբեկյանը Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղից են։ 1988-ի ջարդերից հետո տեղահանվել եւ բնակաություն են հաստատել Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում։ 1989թ-ին ամուսնացել է Մելանյա Դավթյանի հետ ունենալով երկու որդի,ավագը՝արցախյան վերջին պատերազմի հերոս Ներսես Պյոտրի Մովսեսյանը, կրտսերը՝մասնագիտությամբ բժիշկ Վարդգես Մովսեսյանը։ 1989-ից կամավորագրվել է Հովիկ Ազոյանի Սիսիանի ջոկատին՝ մասնակցել ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը։ Եղել է անգերազանցելի հետախույզ`շրջափակումից դուրս բերելով շուրջ 80 հոգու, փայլուն իրականացրել մի շարք օպերացիաներ։ 1992-ի հոկտեմբեր նոյեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի հարավ արեւելյան շրջանի գյուղերի ազատագրմանը եւ պաշտպանությանը։ Դեկտեմբերին տեղափոխվել է Կապանի շրջան, մասնակցել Զանգելանի 11 գյուղերի ազատագրմանը, դեկտեմբերի 10ին ծանր միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել ձախ թոքի շրջանում։ Անտեսելով մարմնական ցավը՝ չապաքինված վիրավորումով կրկին միացել է ջոկատին իրականացնելով թարգմանություններ ադրբեջաներենից հայերեն, որոնք վշճռական նշանակություն են ունեցել հաղթանակի կերտման գործում։ 1993թ-ի մարտ ամսին վերադառնում է շարք մասնակցում Քարվաճառի,1993թ-ի մայիսին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հոռաթաղ,Ջանյաթա գյուղերի ազատագրմանը։ 1994թ-ի հունվար ամսից մինչ զինադադրը մասնակցել է Ֆիզուլի Հորադիզ պաշտպանական գծի ծանր մարտերին։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է Զինվորական ոստիկանությունում,որպես Զանգեզուրի գոտու ԶՈ բաժնի վարչատնտեսական խմբի պետ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել ՝ 1.«Մարտական ծառայություն» մեդալ,թիվ 2855 ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի 2007թ-ի թիվ 27 հրամանագրով։ 2. «Արիություն» մեդալ, թիվ 546 ԼՂՀ Նախագահի 2003թ-ի թիվ 38 հրամանագրով։ 3. «Վազգեն Սարգսյան» մեդալ,թիվ 8580 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանագրով։ 4 .« ՀՀ ԶՈՒ 20 տարի հոբելյանական» մեդալ ՀՀ Նախագահի 2012թ-ի հրամանագրով։ 5. «1992-94թթ մարտական գործողությունների մասնակից» մեդալ։ 6. «Ազատագրում» մեդալ թիվ 274, հայրենասիրական ՀԿ-ի կողմից։ 7. «Մայրական երախտագիտություն» մեդալ թիվ 3826, ԼՂՀ Մայրություն ՀԿ-ի կողմից։ Պյոտրի որդին՝ հերոս Ներսես Մովսեսյանը լինելով հոր արժանի զավակը 2020թ-ի սեպտեմբերի 28ին ,որպես կամավոր, մեկնել է ռազմաճակատ եւ հերոսացել ունենալով հոր փառահեղ օրինակը»:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01