Մենք ասում էին, որ Նիկոլը դավաճան է, գաղտնի պայմանավորվածություններ է ձեռք բերել նոյեմբերի 9-ին, հետագայում դա զարգացվել է 2021-ի հունվարի 11-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով նրան, որ նաօրեից Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները եւ որոշակի գումար գանձում:
«Կարող եք կարդալ հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետը, որտեղ հստակ գրվում է, որ կոմունիկացիաների, ավրոճանապարհների այն հատվածները, որոնք անցնում են Ադրբեջանի կամ Հայաստանի սահմանների ներսում, ռեժիմը սահմանում են այդ երկրները: Նոյեմբերի 9-ին, չնայած հայտարարությանը, որզ որքը կանգնում է այն կետում, որտեղ գտնվում է հայտարարությունը ստորագրելու պահին, այդ կետը չի պահել, բանավոր պայմանավորվածության համաձայն զորքին հրաման է տրվել նահանջել մինչեւ ԽՍՀՄ-ի ժամանակված Հայաստանի վարչական սահմանը: Այն ժամանակ պետական սահման չի եղել եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե որն էր Հայաստանի պետական սահմանը: Անկախացման պահին այդպիսի սահման չի եղել: Դրանից հետո, երբ արդեն ադրբեջանցի զինվորները կանգնեցին ստրատեգիական բարձունքների վրա, կանգնեցին ճանապարհի մյուս կողմում, դրանից հետո արդեն հունվարի 11-ին կնքվում է այս համաձայնությունը, որտեղ շարունակվում է այս գիծը»,-ասաց նա:
Բագարտ Եսայանի խոսքով, դրանից հետո արվում է հողատուի մյուս հայտարարությունը կառավարության նիստի ժամանակ, որ հայկական բնակավայրերի անունների փոխարեն սկսեց օգտագործել ադրբեջանական անուններ: «Սրանք հետեւողական քայլեր են. Ալիեւի հետ ձեռք ձեռքի տված հետեւողականորեն նա սահմանում է, որ այդ ճանապարհն արդեն անցել է Ադրբեջանի վերահսկողության եւ Ադրբեջանն է որոշում այն ռեժիմը, որով այդ ճանապարհով պետք է անցնեն: Հայկական բեռնատարների համար դեռեւս ռեժիմ չի սահմանվել, բայց քանի որ իրենք նպատակ ունեն ստիպել Հայաստանին ընդունել կապիտուլյացիոն երկրորդ պայմանագիրը, նրանք փորձում են խափանել Հայաստան-Իրան հաղորդակցության ուղիների անխափան գործունեությունը, դրա փոխարեն պարտադրելով բացել Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան սահմանները: Սա նոր ծրագիր չէ: Սա հողատուների ավագ սերնդի գծած, պլանավորած ճանապարհն է»,-ասաց նա:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44