Այն, որ Հայաստան եկող իրանական բեռնատարները կարող են ստուգվել ադրբեջանցիների կողմից, դա խնդիր է եւ ոչ մեկը դա չի կարող հերքել, բայց եկեք սպասենք, տեսնենք՝ իրավիօճակը ոնց է հագուցալուծվում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ եթե անգամ գումար չգանձեին ադրբեջանցիները, միայն իրանական բեռնատարները կանգնեցնելու փաստը մտահոգության տեղիք է տալիս:
«Կարող է ոչ մի խնդիր չլինի, կարող է իրավիճակը կարգավորել:Ամեն դեպքում այնպես չէ, որ այս պահին ունենք բլոկավորված ճանապարհ, այդ ապրանքները հասնում են Հայաստան: Քանի որ այդ ճանապարհի մի հատվածն իրենց էր պատկանում, իրենք այդ մասում ունեին հայկական եւ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն, որ պետք է որոշակի ներկայությունունենային: Բայց որ կլինի այնպիսի իրավիճակ, որ իրենք կկանգնեցնեն երրորդ երկրից մեր երկիր մուտք գործող բեռնատարները եւ կստուգեն, ես նման բան չէի կանխատեսում»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞րը կարող է լինել սրա հետեւանքը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց, որ հետեւանքը կարող է լինել այն, որ մարդիկ պարզապես կփորձեն խուսափել այդ ճանապարհով Հայաստան ապրանքներ ներմուծելուց. «Հայաստանի տարածք գալիս են հիմնականում այն բեռները, որոնք սպառվում են հենց Հայաստանում: Այսինքն իրանական բեռների համար Հայաստանը որպես տրանզիտ այնքան էլ չի ծառայում: Իրանական ապրանքների մուտքը ՀՀ որքան մեզ համար է կարեւոր, նույքան էլ՝ իրանցիների համար, որովհետեւ իրենք այստեղ շուկա ունեն»:
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44