Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է լիբանանյան «AZPro» ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկի հետ: Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված՝ այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը։ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և օժանդակելու դրանց կյանքի կոչմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «AZPro» ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկը բարձր է գնահատել քաղաքային տնտեսության կառավարման գործում քաղաքապետի մոտեցումները և վստահեցրել, որ իրենց ընկերությունը ևս պատրաստակամ է մասնակցություն ունենալու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Մեր ընկերությունն իր գործունեությամբ հայտնի է զվարճանքների այգիների, խաղահրապարակների, ինչպես նաև բնակելի և առևտրային շենքերի շինարարության և զարգացման ոլորտներում։ Մենք կառուցում և շահագործում ենք զվարճանքի այգիներ Լիբանանում և Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև հիմնել ենք զվարճանքի այգիներ Միջին Արևելքում։ Որպես ոլորտի մասնագետ, կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ Երևանն իրոք զարգացման մեծ ներուժ ունի և մեր ընկերությունը հետաքրքրված է Երևանում ևս ծրագրեր իրականացնելու հարցում»,- ընդգծել է Սաիդ Թաուկը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ՝ քաղաքային տնտեսության համապատասխան ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33