Իրանի իշխանությունները շուտով կվերսկսեն միջուկային գործարքի շուրջ բանակցություններն Ավստրիայի մայրաքաղաքում: Այդ մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Կառավարությունը շուտով կվերսկսի բանակցությունները Վիեննայում,- ասել է նա:- Մենք կփորձենք հնարավորության դեպքում ոչ մի րոպե չհետաձգել այս գործընթացը»:
Դիվանագետի խոսքով՝ «Թեհրանը հստակ ակնկալում է, որ մյուս կողմերը իրատեսական մոտեցում կորդեգրեն, երբ հայտնվեն Վիեննայում»: «Իրանը չի ստանձնի որեւէ պարտավորություն, որը դուրս է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի սահմաններից», - հավելել է նա:
Ապրիլից Վիեննայում բանակցություններ են վարվում Իրանի եւ միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ՝ իրանական միջուկային համաձայնագրի սկզբնական տեսքով վերականգնման խնդրի շուրջ: Կողմերը քննարկում են Իսլամական Հանրապետության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը, միջուկային ոլորտում դրա պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի վերադարձը ԳՀՀԾ-ին: Համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաեւ առանց Իրանի մասնակցության առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ: Սկզբնական շրջանում պատվիրակությունները նախատեսում էին աշխատանքներն ավարտել մայիսի վերջին, ապա` հունիսի սկզբին:
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44