Որքան էլ դժգոհ լինենք, թե օրենսդիր, և թե գործադիր իշխանությունների գործունեությունից, այդուհանդերձ յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ չի կարելի բոլորին դիտարկել միևնույն հարթության մեջ, և կամա, թե ակամա ունենում ենք սեփական ֆավորիտներ` «լյուբիմչիկներ» Գործադիր իշխանությունում, որքան էլ տարօրինակ թվա, որքան էլ թվա, թե ամենաշատը այդ կառույցին եմ քննադատել, սակայն, միշտ առանձնացրել եմ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Արդեն նախկին նախարարն իսկապես գործում էր կառուցողական, պատրաստակամ էր քննարկելու կամայական խնդիր, ավելին` հաճախ անգամ անկեղծորեն համաձայնում էր քննադատությանն ու խնդիրը սկսում քննարկել նոր էջից: Զրույցներում միշտ նշում էր, որ քննադատությունից հետո կամ նեղանում է, քանի որ համամիտ չի լինում քննադատության հետ և կարծում է, որ դա արված է ոչ թե գործն առաջ տանելու այլ իր անձին վնասելու համար, կամ սրտնեղում,երբ գիտակցում էր, որ քննադատությունը տեղին է և հասցեական: Սրտնեղում էր ու փորձում անել հնարավորը խնդիրը լուծելու համար` խորհդակցում էր առանց ամբիցիաների ու պոպուլիզիմի: Միշտ կարևորել եմ, որպեսզի պետական պաշտոնյան լինի նաև սրտացավ և աշխատասեր, և ինչ-ինչ, բայց Կարապետյանին այս հարցում չեմ կարծում, թե որևէ մեկը մեղադրի:
Օրենսդիրում միշտ հավանության եմ առժանացրել Հրանտ Բագրատյանի գործունեությունը: Սակայն կա մի հատկանշական հանգամանք` Բագրատյանի գրեթե բոլոր ելույթներից կամ հարցերից հետո միշտ մտածում եմ` ինչ լավ է, որ մենք ունենք նման վերլուծական կարողություններ ունեցող գործիչ, բայց հոգու խորքում նրան միշտ տեսել եմ որպես գործադիրի ներկայացուցիչ: Բագրատյանն ինձ համար միշտ եղել է քաղաքական գործիչ,տնտեսագետ, լայն մտահորիզոն և վերլուծական միտք ունեցող անձնավորություն, ով կարող է զբաղեցնել գործադիրի ցանկացած պաշտոն: Բայց չգիտես ինչու չեմ ասոցացրել և չեմ ընկալել Բագրատյանին որպես պատգամավոր, իսկ թե ինչու, ինքս էլ չգիտեմ:
Այդ հարցի պատասխանն օրեր առաջ տվեց Թևան Պողոսյանը` հրավիրելով պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Էդմոն Մարուքյանին ճաշի: Նման քայլ կարող էր իրականացնել միայն կոլլեկտիվ մտածողություն ունեցող, սրտացավ մարդը: Քայլն էլ ավելի է արժևորվում փաստերի ամբողջական համադրությամբ.
Թևան Պողոսյանն այդ ուժերից որևէ մեկի անդամ չէ և կարծես չի էլ հավակնում լինել, ուժերի կոնֆլիկտի հաղթահարման գործընթացում` անձնական շահ դիտարկելով բացառապես հանրային շահից: Ահա այսպիսին էի պատկերացնում լավ պատգամավորին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34