«Փաստ» օրաթերթը գրում է. «8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկից առաջ իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարեց, որ որոշել է ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարվել: Սպասվում էր, որ այդ հանձնաժողովը ստեղծելու որոշման նախագիծն իշխանությունը կներառեր երեկ սկսված նստաշրջանի օրակարգում, բայց դա ևս տեղի չունեցավ:
Բանն այն է, որ ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ կետով ամրագրված է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտներում քննիչ հանձնաժողովն ստեղծվում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի շրջանակներում: Սույն հանձնաժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ներկայացրել են բավական սոլիդ, պրոֆեսիոնալ և սկզբունքային անդամներ, որոնք ի պաշտոնե պետք է մասնակցեն քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, իսկ դա, «Փաստի» տեղեկություններով, շատ է անհանգստացնում իշխանություններին:
Այս առումով հատկապես ուշագրավ է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, մասնագիտությամբ իրավաբան Արթուր Ղազինյանի ներկայությունն այդ հանձնաժողովում, որը դեռևս 2020 թ. նոյեմբերի վերջին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել հանցագործության մասին հաղորդում և մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ, իսկ փողոցային բողոքի ակցիաների ժամանակ պահանջում էր ձերբակալել Նիկոլ Փաշինյանին: Նրա թեկնածությունը «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ինչը սվիններով ընդունվեց ՔՊ-ականների կողմից, որոնք երեք անգամ մերժեցին Ղազինյանի թեկնածությունը:
Փաստորեն, ընդդիմադիրների լուրջ ներկայացվածությունը, մասնավորաբար Ղազինյանի ներկայությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում և նրա առաջադրումն ու, ի վերջո, անխուսափելի ընտրությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ստիպեց իշխանությանը վերանայել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իրենց որոշումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01