Apple-ը ներկայացրել է iPhone 13, 13 mini, 13 Pro եւ 13 Pro Max մոդելները: Սմարթֆոնները ցուցադրվել են ընկերության սեպտեմբերյան շնորհանդեսին, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:
Սմարթֆոնների դիզայնի հիմնական նորամուծություններից մեկը փոքրացված էկրանն է՝ FaceID համակարգի գործարկումից ի վեր առաջին անգամ: IPhone 13-ը եւ 13 mini-ն ստացել են տեսախցիկի այլ դասավորություն. այժմ դրանք շարված են անկյունագծով: Մնացած ամեն բանով սմարթֆոններն արտաքուստ նման են նախորդներին:
IPhone-ի Pro տարբերակները հագեցած են OLED էկրաններով՝ պատկերի թարմացման 120 Հց բարձր հաճախականությամբ, տեխնոլոգիան ստացել է ProMotion անվանումը: Apple-ը խոստանում է, որ ծրագրակազմը օպտիմալացված կլինի սմարթֆոնների նոր հնարավորությունների համար:
Նոր 5 նանոմետր Apple Bionic A15 պրոցեսորը բոլոր նորույթների ապարատային հարթակն է: Արտադրողականությունը, ներառյալ՝ գրաֆիկան, կրկին բարելավվել է: Արհեստական բանականության օգտագործմամբ առաջադրանքների հետ աշխատանքը եւս զգալիորեն բարելավվել է: Օգտագործվել է էկրանի կառավարման նոր ենթահամակարգ:
IPhone 13-ը եւ 13 mini-ն ստացել են նոր լայնանկյուն տեսախցիկ, սակայն թույլատրելիությունը մնացել է նույնը՝ 12 մեգապիքսել: Apple-ը հայտնել է, որ լայնանկյուն տեսախցիկով ավելի լավ է նկարել լույսի պակասի դեպքում: Վիդեո նկարելիս սմարթֆոնները կարող են ֆոնը աղոտ դարձնել . նախկինում դա հնարավոր չէր անել iPhone-ով:
Կարեւոր նորամուծություն է երիտասարդ մոդելներում հիշողության նվազագույն սանդղակի ավելացումը. այժմ այն սկսվում է 128 ԳԲ-ից: Առաջին անգամ կհայտնվի 1 ՏԲ հիշողության ծավալով տարբերակ:
Նոր iPhone-ները ստացել են ավելի մեծ մարտկոցներ. Apple-ը խոստանում է ավտոնոմության բարձրացում միջինում 1.5-2 ժամով: Հավաքածուի մեջ լիցքավորիչներ չեն լինի:
ԱՄՆ-ում iPhone 13 mini-ի ամենացածր արժեքը սկսվում է 699 դոլարից: Ամենաթանկը կլինի iPhone 13 Pro Max-ը, որը կարժենա 1099 դոլար (80 հազար ռուբլի): Ամերիկյան շուկայում նախնական պատվերը կսկսվի սեպտեմբերի 17-ին, իսկ սմարթֆոնները վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին:v
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01