ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են երիտասարդի կողմից կատարված խարդախության և գողության մի շարք դեպքեր:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 19-ամյա երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020թ. հունվար-փետրվար, 2021թ. հունվար-մարտ ամիսներին, իր կողմից շահագործվող տարբեր ավտոմեքենաներով, մեկնել է Արմավիրի մարզի գյուղեր, որտեղ ապօրինի մուտք գործելով անասնագոմ հափշտակել է ոչխարներ և գառներ՝ քաղաքացիներին պատճառելով զգալի և խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, 2020 թվականի ապրիլի 7-ին՝ «Լիստ Էյ Էմ» սոցիալական կայքում տեսնելով ավտոմեքենայի վաճառքի վերաբերյալ հայտարարություն՝ երիտասարդը հանդիպել է ավտոմեքենայի տիրոջը և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով նշված ավտոմեքենան մաս-մաս վճարելու տարբերակով գնելու առաջարկ արել նրան, որից հետո չվճարելով գումարը՝ շահագործել ու տնօրինել է ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Քննությամբ պարզվել է նաև, որ 2020թ. հունիսի 21-ի, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան-Էջմիածին մայրուղում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքի քոթեջներից մեկի պատշգամբի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և հափշտակել հեռուստացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրված), 178-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրված): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01