Ավստրալիան որոշել է դուրս գալ ֆրանսիական Naval Group-ի հետ սուզանավերի պայմանագրից, որը պետք է լիներ ամենաթանկը Ավստրալիայի նավատորմի պատմության մեջ: Որոշման մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, փոխանցում է 9News-ը:
Ավստրալիան այս քայլին է գնացել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում AUUKUS նոր գործընկերության ստեղծման ֆոնին. AUUKUS-ի շրջանակում Ավստրալիան կունենա միջուկային սուզանավեր:
«Ֆրանսիան շարունակում է մնալ աներևակայելի կարևոր գործընկեր խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ... Բայց, որպես վարչապետ, ես պետք է որոշումներ կայացնեմ՝ ելնելով Ավստրալիայի ազգային անվտանգության շահերից, և ես գիտեմ, որ Ֆրանսիան նույնն է անում: Եվ ես գիտեմ, որ ի վերջո այս որոշումը կհասկանա», - ասել է Մորիսոնը:
Նա պարզաբանել է, որ արդեն տեղեկացրել է Naval Group-ին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախագծից դուրս գալու որոշման մասին: Վարչապետը բացատրել է, որ երբ Ավստրալիան բանակցում էր Naval Group-ի հետ, երկիրն ի վիճակի չէր միջուկային էներգիայով սուզանավ կառուցել և շահագործել:
Մորիսոնը նշել է, որ երբ Ավստրալիան բանակցում էր Naval Group-ի հետ, այն ի վիճակի չէր միջուկային էներգիայով սուզանավ կառուցել և շահագործել: Այժմ իրավիճակը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխվել է, «անվտանգության համեմատաբար բարենպաստ միջավայրը» մնացել է անցյալում:
Միջուկային սուզանավերի առկայությունը դարձել է ռազմավարական անհրաժեշտություն, ասել է Մորիսոնը՝ ընդգծելով, որ Ավստրալիան չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, խոսքը միայն միջուկային ռեակտորների օգտագործման մասին է:
Ավստրալիան Naval Group-ի հետ պայմանագիր է կնքել 2016 թվականին՝ 12 սուզանավ կառուցելու մասին: Նախագիծը պետք է արժենար 90 միլիարդ ավստրալական դոլար (66 միլիարդ դոլար), այս պայմանագիրը կլիներ ամենաթանկն Ավստրալիայի ռազմածովային ուժերի պատմության մեջ:
Ֆրանսիական կողմն ափսոսանք է հայտնել Ավստրալիայի որոշման համար: Արտաքին գործերի նախարար Ժն-Իվ Լե Դրիանը և պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին համատեղ հայտարարության մեջ ասել են, որ նման քայլը անհամապատասխան է և հեռացնում է Ավստրալիան Ֆրանսիայից, չնայած այն հանգամանքին, որ նրանք վաղեմի դաշնակիցներ են:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01