ARM | RUS |

Աշխատակցի պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու՝ նախարարի հրամանը ուղղակիորեն բխում է գործատուների շահերից. ԱՆ ներկայացուցիչ

16.09.21 | 21:32

«Ընտրություն կա: Խնդիրը չի գնում որևէ մեկին պատժելու մասին: Խնդիրը գնում է հետևյալի մասին: Մենք պետք է ապահովենք վարակի տարածման կանխարգելումը աշխատավայրերում, այդ թվում՝ և՛ բնակչության, և՛ աշխատավայրերում: Դրա համար կարգավորումը մտցված է և կա ընտրություն՝ կա՛մ մարդը թեստ է հանձնում, կա՛մ մարդը պատվաստվում է: Սա իր ընտրությունն է: Որը ուզում է, նա էլ կարող է ընտրել»,- «Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:

Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստված լինելու տեղեկանք, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ բացասական թեստի պատասխան, կա՛մ էլ համապատասխան տեղեկանք այն մասին, որ պատվաստումն այդ մարդուն հակացուցված է (օրինակ՝ քաղաքացին հղի է կամ ունի ինչ-որ հիվանդություններ, որոնց դեպքում հակացուցված է պատվաստումը), բխում է հենց գործատուի շահերից:

«Երբ մեր աշխատողը հիվանդանում է, ինքը չի գալիս աշխատանքի, գործատուի աշխատանքը դրանից, կարծում եմ, որ վտանգվում է: Բացի դրանից, իր եկամուտն էլ է պակասում, որովհետև իր աշխատողը չի եկել, իր գործը տուժում է: Եվ ինչքան շատ են մարդիկ հիվանդանում, այնքան ավելի շատ է տուժում այդ աշխատանքը: Գործատուն շահագրգռված պիտի լինի, որ իր աշխատողները չհիվանդանան, որովհետև կա՛մ ինքը չի կարողանալու աշխատել ինչ-որ մի պահի, որովհետև հիվանդացությունը աճում է և աճում է շատ բարձր տեմպերով, կա՛մ ինքը ստիպված է լինելու բերել այլ մարդիկ, որոնք անպայման չէ, որ լինեն նույն կվալիֆիկացիայի: Իր գործը, ամեն դեպքում, տուժելու է: Այս կարգավորումն ուղղակիորեն բխում է գործատուների շահերից: Այն ապահովում է ոչ միայն մարդկանց առողջությունը, միաժամանակ նաև՝ ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության բնականոն աշխատանքը: Ես զարմանում եմ, որ մեր գործատուները դա չեն ընկալում:

Մյուսը՝ աշխատողի տեսակետից: Մենք առաջարկում ենք, որ աշխատողը գա աշխատավայր, ինքը ապահով լինի, որ այնտեղ հիվանդ չկա այդ պահին, գոնե աշխատակիցների մեջ, գոնե աշխատակիցների շրջանում, և իր առողջությունը վտանգված չի: Որ մարդը գալիս է, իրավացի եք, իր օրվա հացի համար աշխատի, բայց միաժամանակ՝ ոչ ինքը վտանգում է իր առողջությունը, երբ որ կա դրա պաշտպանելու հնարավորությունը, և ոչ ինքն է մյուսներին վարակում, այդ թվում և՝ այն անձանց, ում սպասարկում է: Իսկ մեր բոլոր գործատուները, հատկապես՝ ծառայություն տրամադրողները, պատասխանատու են անվտանգ ծառայություն տրամադրելու համար»,- ասաց Նունե Բակունցը:

Փոքր-ինչ զարմանալի է նախարարության ներկայացուցչի դիտարկումը, թե նախարարի հրամանը բխում է գործատուի շահերից, քանզի նույն այդ հրամանի համաձայն՝ աշխատակցի պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում տուգանքներ պարտավոր է վճարել գործատուն: Իսկ գործատուն աշխատողին չի կարող հարկադրել, որպեսզի նա պատվաստվի կամ թեստ հանձնի, Աշխատանքային օրենսգրքի 132-րդ հոդվածում էլ հիշյալ երկու քայլի չիրականացումը չի կարող գործատուի համար հիմք դառնալ, որպեսզի իր աշխատողին հեռացնի աշխատանքից:

Բայց, ցավոք, նախարարության ներկայացուցչի արտահայտած միայն այս միտքը չէր հակասական: Բակունցը վստահեցնում է, որ փորձում են ապահովել աշխատողին՝ աշխատավայրում չվարակվել: Դրան զուգահեռ՝ նշում է, որ պատվաստված քաղաքացին, որից ՊՇՌ թեստ չի պահանջվում, կարող է վարակել ու վարակվել:

«Այո, որոշ չափով պատվաստված անձինք կարող են կրկին վարակվել, և հնարավոր է, որ նաև վարակեն ուրիշներին: Հիմա եկեք հասկանանք նախ՝ առաջինը. կանխարգելման նպատակները: Մենք կանխարգելում ենք՝ ինչպես հիվանդությունը, այնպես էլ՝ հիվանդության հետևանքները, այսինքն՝ մահերը և ծանր դեպքերը: Սա՝ առաջին: Եվ պատվաստումը դա կանխարգելում է: Այսինքն, եթե նույնիսկ պատվաստված անձը հիվանդանա, ինքը դա կտանի թեթև, ինքը չի ընկնի ռեանիմացիա և ինքը չի մահանա: Ինչ վերաբերում է մյուսներին վարակելուն, տեսեք, ինչքան նկատել եք՝ դիմակ կրելու պահանջը, օրինակ, կամ սոցիալական հեռավորության պահանջը, կամ ախտահանման պահանջը, կամ վինտիլյացիայի պահանջը չի հանվում: Կորոնավիրուսն այն հիվանդությունն է, որի դեմ համալիր պիտի մենք պայքարենք»,- նշեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:

168.am


ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

23:54

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ կործանիչ

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ...

23:49

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»...

23:47

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են...

23:35

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել են

Իսակովի պողոտայում հետիոտնի համար նախատեսված հատվածով երթևեկող վարորդները հայտնաբերվել...

14:26

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների...

14:07

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

Դավիթին տեղափոխել են հիվանդանոց

14:05

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․...

13:48

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի մանկապարտեզում.

Շատ համով հոտեր են գալիս ձեր խոհանոցից. Փաշինյանը՝ Էջմիածնի...

13:27

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար

13:04

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 3-ին

12:48

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային...

12:23

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

Ի՞նչ եղանակ է սպասվում այսօր

12:07

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան վիրավորներ

Մոսկվա-Չելյաբինսկ գնացող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից, կան...

11:52

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման մասին

Իրանը հայտարարել է ամերիկյան ևս մեկ հինգերորդ սերնդի F-35-ի խոցման...

11:34

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան դրությամբ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան...

11:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44