Ռուսաստանի քաղաքներից առաջինը մայրաքաղաք Մոսկվայում են սկսել կիրառել մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի նոր պատրաստուկները. առաջին հիվանդները դարձել են հղի կանայք: Այդ մասին հայտնել է սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասիա Ռակովան։ «Բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, COVID-19-ով հիվանդ կանանց բուժման համար հղիության ժամանակաշրջանում հնարավոր է մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի պատրաստուկների կիրառումը: Այսօրվա դրությամբ Մոսկվայում արդեն ավելի քան 70 հիվանդ ստացել է այս թերապիան»,-Ռակովայի խոսքը մեջբերում է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Նա նշել է, որ պատրաստուկները կիրառելիս չեն գրանցվել անցանկալի երեւույթներ, նշվել է վիրուսի արագ չեզոքացում եւ հիվանդների վիճակի բարելավում: Այս պատրաստուկներն օգտագործում են կորոնավիրուսային հիվանդության վաղ փուլում հիվանդներին բուժելու համար, որոնց մոտ առկա են հիվանդության ծանր ընթացքի ռիսկերը, ճշտվում է կայքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01