Ֆրանսիայում երեք հազար բժիշկների, բուժքույրերի եւ բժշկական հաստատությունների այլ աշխատակիցների աշխատանքից հեռացրել են COVID-19-ի դեմ պատվաստումներից հրաժարվելու պատճառով, հայտնում է BBC-ն: Հանրապետությունում ուժի մեջ է մտել հրամանագիր, ըստ որի պատվաստումը պարտադիր է բոլոր բուժաշխատողների, հրշեջների եւ ծերանոցների աշխատակիցների համար: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հայտարարել է, որ մինչեւ պատվաստում ստանալը աշխատանքից ազատումը ժամանակավոր միջոց է: Նա նշել է, որ շատ ֆրանսիացիներ պատվաստումների համաձայնել են միայն համապատասխան կանոնի ներդրումից հետո: Պարբերականի տվյալներով՝ աշխատանքից բուժանձնակազմի հեռացումը որոշ քաղաքներում բողոքի ցույցերի պատճառ է դարձել: Այսպես, Նիցցայում հիվանդանոցներից մեկի 450 չպատվաստված աշխատակիցներ ցույցի են դուրս եկել: Հարավային մեկ այլ քաղաքում՝ Մոնտելիմարում, բժիշկների սակավության պատճառով պլանային վիրահատությունները սկսել են չեղյալ հայտարարել: COVID-19-ի դեմ պատվաստումների պահանջները տասնյակ բուժաշխատողների դրդել են ազատվել աշխատանքից: Սեպտեմբերի 11-ին ամբողջ Ֆրանսիայում շուրջ 121 հազար մարդ է մասնակցել է սանիտարական անցագրերի եւ պարտադիր պատվաստումների դեմ ցույցերին, նրանցից 19 հազարը՝ Փարիզում: Ցույցերի ընթացքում վիրավորվել է երեք ոստիկան, ձերբակալվել է 96 ցուցարար: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ ու մահակներ են կիրառել:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34