ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստին անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն իր խոսքում նշել է, որ ՀԱՊԿ հավաքական պատասխանատվության գոտու պարագծով արձանագրվում են մարտահրավերների և սպառնալիքների նոր դրսևորումներ:
«Մեր տարածաշրջանն այսօր կանգնած է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության դրսևորման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և բերել տարածաշրջանում իրական խաղաղության պայմանների ձևավորմանը: Մեր կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման նոր դարաշրջան: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ», - ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում խաղաղ զարգացման նոր դարաշրջանի նպատակին հասնելը.
«Երկխոսության ճանապարհով, թշնամության մթնոլորտի աստիճանաբար հաղթահարման ճանապարհով, ինչը, ցավոք, գոյություն ունի մեր տարածաշրջանում, տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման ճանապարհով: Այս համատեքստում շատ կարևոր է այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով»։
Վարչապետը պետությունների ղեկավարների ուշադրությանը հրավիրեց մի շատ կարևոր նրբերանգի վրա. տնտեսական և քաղաքական հարցերի լուծման համար խիստ կարևոր է մթնոլորտը, որում դրանք քննարկվում են:
«Ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ Ադրբեջանը մինչ այժմ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, ձերբակալվածներին և պահվող այլ անձանց` չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետին և չնայած մեր գործընկերների ջանքերին, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության և նախագահ Պուտինի ջանքերին: Այդ զուտ մարդասիրական հարցը պետք է լուծվի առանց հետաձգման և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր աջակցությունը», - եզրափակեց Փաշինյանը։
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01