Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է սեպտեմբերի 16-ին դանակահարվել 20-ամյա Արման Թադևոսյանը, ով «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում։ Ոստիկանները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը դանակահարության վայրի մասին իրականությանը չի համապատասխանել և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 38/21 հասցեի մոտ, և նրան դանակի հարվածներ է հասցրել Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 18-ամյա Էդմոն Պարսամյանը։ Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ էլ այնուհետև ստորագրություն է վերցվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները վիրավորից փորձել են պարզել, թե ինչու է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում։ Վերջինս պատասխանել է. «Ցավերի մեջ եմ եղել, չեմ իմացել, գուցել շփոթել էի տեղը»։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44