«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը: Արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված էր արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:
Ծրագիրն իրականացվել է համակարգված մոտեցման հիման վրա, որը ենթադրում էր ոչ միայն արտադրության արդիականացում, այլև գործարանի աշխատակիցների միջին օղակի որակավորման բարձրացում և կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում:
«ԱՊՄԿ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ: Հիմնական առաջնահերթությունը չինական սարքավորումների ներդրումն էր՝ LGMG (տեխնոլոգիական տրանսպորտ), SDLG (ամբարձիչներ), XCMG (գրեյդերներ) և SHANTUI (բուլդոզերներ): Նորացվել է փորող և բեռնող մեքենաների պարկը, գնվեցել են չորս KOMATSU էքսկավատորներ և երեք հորատման սարքեր:
2020 թվականին մշակվեց նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծ: Դրա շրջանակներում արդիականացվեց կոմբինատի հարստացման ֆաբրիկան։ Իրականացվեց ջարդման-մանրացման բաժանմունքի լայնածավալ վերակառուցում, հին սարքավորումները փոխարինվեցին METSO ջարդիչներով: Կառուցվեց մանրացման նոր մասնաշենք, տեղադրվեցին ՏՅԱԺՄԱՇ ընկերության երկու նոր աղացներ:
Պոչամբարի հզորությունը մեծացավ նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ և 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3 -րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:
Տեխնիկական նախագծի շրջանակներում շահագործման է հանձնվել հետադարձ ջրամատակարարման համակարգը, ինչը զգալիորեն նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Նոր համակարգը նաև նվազեցրել է ջրի օգտագործումը 30%-ով:
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար:
Բացի ներդրումային պարտավորություններից, ընկերությունը կատարում է բոլոր հարկային և սոցիալ-տնտեսական պարտավորությունները: Բացի այդ, Մեղրի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման շրջանակներում վերջին երեք տարում հատկացվել է 530 հազար ԱՄՆ դոլար: Միջոցներն օգտագործվել են քաղաքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության խոցելի խմբերին աջակցելու համար:
«Մշտական ճգնաժամերը, որոնց մենք բոլորս բախվել ենք 2008 թվականից մետաղի միջազգային շուկայում հանգեցրել են անբարենպաստ պայմանների։ Այս համատեքստում մենք մեր խնդիրը տեսանք մարտահրավերներին ժամանակին և համարժեք արձագանքելու մեջ՝ նպատակ ունենալով պահպանել արդյունավետ աշխատանքը և մրցունակությունը: Մենք հաջողությամբ ավարտեցինք ներդրումային նախագիծը և հաղթահարեցինք առաջադրված բոլոր խնդիրները: Կատարվել է մեծ ու դժվարին աշխատանք, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կոմբինատի ամբողջ թիմին », - ասաց
«ԱՊՄԿ »ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը:
15:45
15:22
14:59
14:42
13:35
13:18
12:46
12:23
12:09
11:38
11:19
10:52
10:36
10:17
10:02
12:32
12:14
11:48
11:18
11:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01