Կանայք կարող են ծառայության անցնել Հռոմի Պապհի անձնական էլիտար պահպանությունում՝ շվեյցարական գվարդիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կանանց ընդունելությունը քննարկվում է: Գվարդիայի կազմի շուրջ այդ որոշման մասին վկայում են աշխատանքները, որոնք սկսվել են կատարվել շվեյցարական գվարդիականների զորամասերում»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա պարզաբանել է, որ Հռոմ ժամանող գվարդիականները տեղակայվում են մի քանի հոգանոց զորամասերում, որոնք ունեն ընդհանուր լոգասենյակ: Սկսված աշխատանքները նախատեսում են առանց սենյակներ առանձնացված լոգարաններով: «Դա արվում է կանանց համար: Իհարկե վերջնական որոշումը կկայացնի Հռոմի Պապը»,-պարզաբանել է աղբյուրը: Շվեյցարական գվարդիայում ծառայելու թեկնածուներին բավականին լուրջ պահանջներ են առաջադրվում. նրանք պետք է լավ ֆիզիկական վիճակում լինեն, ունենան հաճելի արտաքին, ինչպես նաեւ անցնեն ինտելեկտը ստուգող թեստ, ցուցադրեն լեզուների իմացություն եւ լինեն կաթոլիկ: Ծառայություն կարող է տեւել 2-25 տարի՝ համաձայն պայմանագրի: Ընդ որում՝ շվեյցարական գվարդիականներն ունեն ամենաբարձր վարձատրությունը՝ շուրջ 1,2 հազար եվրո ամսական, սակայն նաեւ ապահովվում են անհարժեշտ ամեն ինչով: Շվեյցարական գվարդիան, որը պատմականորեն կազմված էր վարձկաններից, արժանացել է Պապի անհատական պահպանությունն ապահովելու արտոնությանը 1527 թվականին՝ ցուցաբերելով առանձնակի խիզախություն Սրբազան Հռոմեական կայսրության Կառլ V կայսեր զորքերի կողմից Հռոմը գրավելու ժամանակ: Այսօր այն պարզապես «ֆոլկլորային» ստորաբաժանում չէ, քանի որ ոչ մի հանդիսավոր եւ դիվանագիտական արարողություն տեղի չի ունենում առանց նրանց, նրանք նաեւ հուսալիորեն պահպանում են հովվապետին ժանդարմերիայի աշխատակիցների հետ միասին: Շվեյցարական գվարդիականները քաղաքացիական հագուստով ուղեկցում են Հռոմի Պապին նաեւ իր արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01