ARM | RUS |

«Արցախի ԱԺ-ն հրավեր չի ստացել. նման իշխանությունից ես սպասում եմ և պորտապար, և գունագեղ տոն». Մետաքսե Հակոբյան. 168.am

20.09.21 | 17:53

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «մասշտաբային և գունագեղ» միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին։ Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում նա հայտարարել էր, որ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Մինչդեռ պատերազմում նահատակված տղաների ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանում՝ պահանջելով «գունագեղ» տոնակատարությամբ չհարգել իրենց որդիների հիշատակը, և նրանց պետք է հանգիստ թողնեն։ Մասշտաբային տոնակատարության հեղինակից՝ Նիկոլ Փաշինյանից, միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ Արցախի ԱԺ-ին հրավեր չի ուղարկվել։ Ինչ վերաբերում է Արցախի նախագահին, ապա նրան հրավեր լինել-չլինելու հարցը նրա խոսնակն օրեր առաջ մեզ հետ զրույցում թողեց առանց մեկնաբանության՝ ընգծելով միայն, որ Արայիկ Հարությունյանը որևէ տոնական միջոցառման ներկա չի լինելու։ Ստացվում է, որ այդ միջոցառումը կազմակերպվել է միայն Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների համար, ինչպես զոհվածների ծնողներն են ասում՝ «տժժալու» համար։ 168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ իշխանություններից հրավեր չի ստացել։ «Մինչև այս պահը հրավեր չենք ստացել, ու չեմ կարծում, որ վաղն առավոտյան կստանանք։ ԱԺ խմբակցություններին առանձին չեն ուղարկում հրավիրատոմսը, ուղարկում են միանգամից ԱԺ-ին։ Ըստ էության, ՀՀ իշխանությունն այդ գունագեղ միջոցառումն արեց մարդկանց շեղելու համար, և նրանց օրակարգը ստացվեց, որովհետև հանրությունն ավելի շատ երևի զայրացավ դրանից՝ մինչ քննարկում էին այդ գունագեղ միջոցառումը, զուգահեռ՝ Նիկոլը հանգիստ հանձնում էր ՀՀ մնացած տարածքները։ Եթե մեր ազգն իր դիմագիծը չի կորցրել, ապա պարտավոր էր մեկ տարի պահելու մեր զոհված տղաների հիշատակը, դեմ եմ ազգային երկարաժամկետ սգին, որովհետև ազգը պիտի նաև հնարավորություն ունենա ոտքի կանգնելու, բայց մեկ տարին պարտավոր էր պահելու։ Չկարողացան մեկ տարին պահել հենց այս իշխանությունների ձեռամբ։ Մեկ բան եմ ուզում ասել ՀՀ-ում բնակվող հայրենակիցներին՝ եթե ուզում էին չեղարկել այդ տոնակատարությունը, պետք է վարվեին այնպես, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերին վարվեցինք Արցախում, երբ Աննա Հակոբյանը փորձում էր Ստեփանակերտում Ամանոր նշել։ Հանրությունը, նաև քաղաքական ուժերը հավաքվեցին և տեղադրված տաղավարները հանեցին։ Այսինքն՝ Հայաստնում հասարակությունը չպետք է գնար Նիկոլի օրակարգով։ Գունագեղ տոնակատարությունն անամոթություն էր, որից չպետք է զարմանալ, որ կանեին այս իշխանությունները»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։ Նա նաև ասաց, որ անձամբ իրենք ՀՀ ներկայիս իշխանություններից հրավեր չէին ընդունի և նրանց հետ հանդիպման չէին գնա։ «ԱԺ-ի հետ կգնայինք, բայց ոչ իրենց համար, իրենց հետ հանդիպման չէինք մասնակցի, կլինեինք մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր այդ օրը ոչ թե կգնային խրախճանք անելու, այլ վերհիշելու 30 տարիների հաղթական անցյալը։ Չնայած այս հարցերը չենք էլ քննարկել, որովհետև գիտեինք, որ մեզ որևէ հրավեր չի լինելու, մայիսի 28-ն էլ փաստ, երբ կրկին չեղավ հրավեր»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։ Նա նաև հիշեցրեց, որ օրեր առաջ Գորիսում թշնամին կանգնեցրել է Արցախի պատանիներին և ավտոբուսի վրայից դանակով մաքրել Արցախի դրոշը՝ փորձելով ստորացնել պատանիներին, և այդ ամենը ՀՀ ԱԺ նախագահը համարեց «մանրուք»։ Մինչդեռ ՀՀ իշխանությունը միջադեպը պետք է դարձներ միջազգային հնչեղության խնդիր։ «Այդ նույն օրը իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արտաբերեց «Զանգեզուրից Հայաստան» արտահայտությունը, այսինքն՝ փաստեց, որ այսուհետ մեր Լեռնահայաստանը ևս Ադրբեջանի մաս է։ Այնպես որ՝ նման իշխանությունից ես սպասում եմ և՛ պորտապար, և՛ գունագեղ տոնակատարություն, սա զարմանալի չէ։ Զարմանալի է ազգի լռությունը բոլոր առումներով։ Նույն հանրությունը, որն այսօր լռում է, վաղը հայտնվելու է տնտեսական շրջափակման մեջ, որովհետև Ադրբեջանում Իրանի դեսպանը երկու օր առաջ հարցերն արդեն լուծում էր Ադրբեջանի փոխվարչապետի հետ։ Այսինքն՝ Իրանը ճանապարհներ կգտնի իր հարցերը լուծելու համար, իսկ Հայաստանը կկորցնի Իրանին»,- հավելեց պատգամավորը։ Մ․ Հակոբյանն այլևս չի մեղադրում Հայաստանի և Արցախի իշխանություններին, քանի որ նրանք այլևս չեն թաքցնում իրենց նպատակները, ծրագրերը՝ ամեն բան բացահայտ են անում, փոխարենը՝ զարմանում է մարդկանց անտարբերության վրա։ «Մենք արդեն կորցրել ենք մեր դիմագիծը, կորցնում ենք հայրենիքը, վտանգված է մեր երեխաների կյանքը, բայց մարդիկ այսօր գնում են գունագեղ տոնակատարության՝ փաստացի կիսաանկախ պետությունում, որտեղ անկախություն պարգևած մարդկանց դատում են, դատապարտում են։ Այս իրավիճակից մեզ կարող է հանել ազգի համախմբումը, ինչը, ցավոք, դեռ չունենք»,- շեշտեց նա։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախն իրենց սիրտն են, ապրելու իմաստը, որովհետև երբեք չի զատել՝ երկու հայկական պետություններն էլ ընկալել է՝ որպես սեփական հայրենիք։ «Ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի այն իրավիճակը, որում հայտնվել ենք, ու հասկանա, որ ազգովի պիտի ոտքի կանգնենք, ազատվենք ոչ հայամետ իշխանություններից ու փրկենք հայրենիքը, որպեսզի վիրավոր հայրենիքը կարողանանք ուշքի բերել, դարձնենք առաջվա հզոր Հայաստանն ու Արցախը՝ փոխանցելով մեր սերունդներին։ Սա է իմ միակ ցանկությունն ու ուղերձն անկախության կապակցությամբ, որովհետև 30 տարիների հպարտությունը, որն ունեցել ենք, այսօր, ցավոք, կորցրել ենք, մենք նաև մեծ ցավ ունենք, որն ամփոփված է «Եռաբլուրում» և Արցախի Եղբայրական հուշահամալիրում։ Պետք է կարողանանք պատասխան տալ նաև շիրիմների առաջ։ Ցանկանում եմ, որ ազգն այնքան արագ հետ բերի իր դիմագիծը, որ կարողանա այդ ճանապարհը հաղթահարելով՝ հասնի այն ամենին, ինչին ձգտում էին մեր պապերը և 18-20 տարեկան զինվորները, ովքեր նահատակվեցին»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44